Ձմեռային տրանսֆերները Հայաստանի Պրեմիեր Լիգայում․ իրավիճակը հունվարի 14-ի դրությամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Պրեմիեր Լիգայի ձմեռային տրանսֆերային պատուհանը աստիճանաբար ակտիվանում է։ Այս փուլում ակումբները գործում են բավականին զուսպ՝ կենտրոնանալով կազմի կետային փոփոխությունների վրա։ Ներկայացնում ենք թիմերի տրանսֆերային շարժի արդի պատկերը հունվարի 14-ի դրությամբ։
Հունվարի վերջում ակումբները կմեկնեն արտասահմանյան հավաքների և կսկսեն ավելի ակտիվորեն ներկայացնել նորեկներին։
Ձմեռային տրանսֆերներ Հայաստանի առաջնությունում (հունվարի 14-ի դրությամբ)
«Նոա»
Եկել են․ —
Հեռացել են․ Արտակ Դաշյան («Փյունիկ»), Օգնեն Չանչարևիչ (ԻՄՏ Նովի-Բելգրադ), Գյուտմունդուր Թորարինսոն։
«Արարատ-Արմենիա»
Եկել են․ Բուշաիբ Առասի («Ռաջա» Կասաբլանկա, վարձակալություն)
Հեռացել են․ Ջոնաթան Դուարտե։
«Փյունիկ»
Եկել են․ Արտակ Դաշյան («Նոա»)
Հեռացել են․ Դանիիլ Պոլյանսկի, Սերոբ Գալստյան, Վագներ Գոնսալվեշ, Ժոել Բոպեսու։
«Ուրարտու»
Եկել են․ Միգել Վելոզա («Կալդաշ», Պորտուգալիա)*
Հեռացել են․ —
* տրանսֆերը պաշտոնապես հաստատված չէ
«Ալաշկերտ»
Եկել են․ —
Հեռացել են․ —
«Վան»
Եկել են․ —
Հեռացել են․ Համես Սանտոս, Արսեն Գալստյան, Իբրահիմ Յուսուֆ, Պետրոս Աֆաջանյան, Սեդրիկ Դո, Արթուր Դանիելյան։
«Շիրակ»
Եկել են․ Սուրեն Ծառուկյան, Նարեկ Ջանոյան (երկուսն էլ՝ ԲԿՄԱ, ծառայությունից հետո)
Հեռացել են․ Ռոբերտ Դարբինյան, Ռազմիկ Հակոբյան («Հայկ»), Սերեժա Ուրուշանյան։
ԲԿՄԱ
Եկել են․ —
Հեռացել են․ —
Նշենք, որ ձմռանը ավարտվում է ԲԿՄԱ-ի հետևյալ ֆուտբոլիստների զինծառայության ժամկետը․
Մարկ Ավետիսյան և Վյաչեսլավ Աֆյան («Փյունիկ»), Լևոն Բաշոյան և Գառնիկ Մինասյան («Ուրարտու»), Սուրեն Ծառուկյան և Նարեկ Ջանոյան («Շիրակ»)։
«Արարատ»
Եկել են․ —
Հեռացել են․ Պողոս Այվազյան, Տիգրան Սարգսյան, Մուսա Կանտե (RFCU, Լյուքսեմբուրգ), Ջեյմս Ջոնա։
«Գանձասար»
Եկել են․ —
Հեռացել են․ —
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0