Եվրագավաթների 2025/26 մրցաշրջանի վիճակահանություն. ում են սպասում «Նոան», «Փյունիկը», «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան»

- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 17-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կկայանա Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիայի լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Արդեն վաղը երեք հայկական ակումբներ կիմանան իրենց առաջին մրցակիցներին նոր եվրոպական մրցաշրջանում։ Իսկ հունիսի 18-ին կկայանա երկրորդ փուլի վիճակահանությունը․ «Արարատ-Արմենիան» կիմանա իր առաջին հավանական մրցակցին, իսկ մյուս երեք թիմերը՝ իրենց պոտենցիալ մրցակիցներին երկրորդ փուլում։
Վիճակահանությունը կհեռարձակվի ուղիղ եթերով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։
2025/26 մրցաշրջանում Հայաստանն ունենա հետևյալ ներկայացուցչությունը եվրագավաթներում․
-
«Նոա» – Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլ (չսերմանված)
-
«Արարատ-Արմենիա» – Կոնֆերենցիայի լիգայի որակավորման երկրորդ փուլ (սերմանված)
-
«Ուրարտու» – Կոնֆերենցիայի լիգայի որակավորման առաջին փուլ (սերմանված)
-
«Փյունիկ» – Կոնֆերենցիայի լիգայի որակավորման առաջին փուլ (սերմանված)
Չեմպիոնների լիգա 2025/26․ առաջին փուլի վիճակահանություն
Առաջին փուլում հանդես կգան 28 երկրի չեմպիոններ։ Թիմերը կբաժանվեն սերմանվածների և չսերմանվածների՝ ըստ ակումբային ՈՒԵՖԱ վարկանիշի։ Սերմանվածները կմրցեն չսերմանվածների դեմ։
Հունիսի 17-ի առավոտյան՝ ժամը 08։30 CEST-ին, մինչև հիմնական վիճակահանությունը, թիմերը կբաժանվեն 6 մինի խմբի, որոնց շրջանակներում էլ կձևավորվեն զույգերը։
Հայաստանի չեմպիոն «Նոան» հայտնվել է չսերմանվածների թվում և կհանդիպի սերմանված թիմերից մեկի հետ։ Սակայն երևանյան թիմն ունի շանս՝ ստանալու համեմատաբար ավելի թույլ մրցակից։
Հնարավոր ամենանպաստավոր տարբերակները՝
«Լինքոլն» (Ջիբրալթար), «Դրիտա» (Կոսովո), «Նյու Սեյնթս» (Ուելս), «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա), «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա)։
Հիմնական վիճակահանությունը կմեկնարկի ժամը 14։00-ին (Երևանի ժամանակով՝ 16։00-ին)։
-
Առաջին փուլի խաղեր՝ հուլիսի 8/9 և 15/16, 2025թ․
-
Երկրորդ փուլի խաղեր՝ հուլիսի 22/23 և 29/30, 2025թ․
Առաջին փուլից դուրս մնացած թիմերը կշարունակեն պայքարը Կոնֆերենցիայի լիգայի երկրորդ փուլում։ Երկրորդ փուլում պարտվողները կանցնեն Եվրոպայի լիգայի երրորդ փուլ։
Երկրորդ փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 18-ին։
Եվրոպայի լիգա 2025/26․ առաջին փուլի վիճակահանություն
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը ևս կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 15։00 CEST-ին։
Այս փուլում մասնակցում են 16 թիմ, որոնք կբաժանվեն մինի խմբերի։
Հայաստան ներկայացվածություն չունի Եվրոպայի լիգայում՝ վարկանիշի ցածր լինելու պատճառով։ Սակայն «Նոան» կարող է հայտնվել Եվրոպայի լիգայում, եթե դուրս մնա ՉԼ-ի երկրորդ կամ երրորդ փուլում։
-
Առաջին փուլի խաղեր՝ հուլիսի 10 և 17, 2025թ․
-
Երկրորդ փուլի խաղեր՝ հուլիսի 24 և 31, 2025թ․
ԵԼ-ի առաջին փուլից դուրս մնացած թիմերը կշարունակեն ելույթները Կոնֆերենցիայի լիգայի երկրորդ փուլում։
Կոնֆերենցիայի լիգա 2025/26․ առաջին փուլի վիճակահանություն
Առաջին փուլի որակավորման փուլին կմասնակցեն 50 թիմ։
Հայկական ակումբներ «Ուրարտու»-ն և «Փյունիկ»-ը սերմանված են և կմրցեն չսերմանված թիմերի հետ՝ ավելի ցածր վարկանիշ ունեցող։
Չնայած առաջին փուլում «Ուրարտուն» և «Փյունիկը» մեծ հավանականությամբ կստանան ավելի թույլ մրցակիցներ, կան մի քանի թիմեր, որոնցից պետք է զգուշանալ՝
«Տորպեդո Քութայիսի» (Վրաստան), «Դինամո Բրեստ» (Բելառուս), «Ժելեզնիչար» (Բոսնիա և Հերցեգովինա), «Աուդա» (Լատվիա)։
Երկրորդ փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 18-ին։
-
Առաջին փուլի խաղեր՝ հուլիսի 10 և 17, 2025թ․
-
Երկրորդ փուլի խաղեր՝ հուլիսի 24 և 31, 2025թ․
Երկրորդ փուլում սերմանված կլինեն «Արարատ-Արմենիա»-ն և, հաջողության դեպքում, «Փյունիկ»-ը։ Եթե «Ուրարտուն» անցնի առաջին փուլը, կլինի չսերմանված։ Ինչպես մյուս մրցաշարերում, այստեղ ևս թիմերը նախ կբաժանվեն մինի խմբերի, և հետո կմեկնարկի հիմնական վիճակահանությունը՝ ժամը 16։00 CEST (Երևանի ժամանակով՝ 18։00)։