SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Առեղծվածային Սան Մարինո. 10 փաստ երկիրի մասին, որտեղ «Փյունիկ»-ը կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը


Առեղծվածային Սան Մարինո. 10 փաստ երկիրի մասին, որտեղ «Փյունիկ»-ը կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը
Ֆուտբոլ

Արդեն վաղը Երևանի «Փյունիկ»-ը կանցկացնի իր առաջին հանդիպումը 2025/26 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայում։ Մրցակիցը կլինի Ֆյորենտինո քաղաքը ներկայացնող «Տրե Ֆիորի» ակումբը՝ Սան Մարինո միկրոերկրի 9 «կաստելլի»-ներից մեկում։ Մինչև խաղը՝ առաջարկում ենք ծանոթանալ այս յուրահատուկ երկրի մասին հետաքրքիր փաստերին։

• Քրիստոնեության վաղ ընդունում
Սան Մարինոն, ինչպես և Հայաստանը, համարվում է քրիստոնեություն ընդունած առաջին երկրներից մեկը։ Ըստ ավանդության՝ 301 թվականին մի Մարինո անունով քրիստոնյա, փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, Տիտանո լեռան վրա հիմնում է համայնք, որն էլ դառնում է անկախ հանրապետություն։

• Աշխարհի ամենահին հանրապետությունը
Սան Մարինոն աշխարհի ամենահին հանրապետությունն է, որը պահպանել է իր անկախությունը դեռևս 4-րդ դարից։ Սահմանադրությունը, որն ուժի մեջ է մինչ օրս, ընդունվել է 1600 թվականին։

• Փոքր, բայց հպարտ մայրաքաղաք
Սան Մարինո քաղաքը երկրի մայրաքաղաքն է, սակայն այնտեղ ապրում է ընդամենը շուրջ 4,000 մարդ։ Քաղաքի վերևում է գտնվում Գուայիտա աշտարակը՝ երկրի խորհրդանիշը։

• 9 կաստելլի և 30 գյուղ
Երկիրը բաժանված է 9 վարչական շրջանների՝ կաստելլի։ Ամենամեծ բնակավայրը Սերրավալեն է՝ մոտ 10,000 բնակչությամբ։ Ըստ 2024-ի տվյալների՝ Սան Մարինոյի բնակչությունը կազմում է 33,627 մարդ։

• Մեկ շնչի հաշվով՝ աշխարհի ամենահարուստներից
ՄԱՖ-ի տվյալներով՝ 2023-ին Սան Մարինոն մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ով զբաղեցրել է 16-րդ տեղը։

• Առանց երկաթուղու և օդանավակայանի
Երկրում չկան երկաթուղի և սեփական օդանավակայան։ Ամենամոտը գտնվում է Իտալիայի Ռիմինի քաղաքում։ Սան Մարինո կարելի է հասնել ավտոմեքենայով կամ ավտոբուսով։

• Սահմաններ առանց մաքսակետերի
Թեև երկիրը լիովին շրջապատված է Իտալիայով, մուտքի ու ելքի ժամանակ անձնագրային հսկողություն չկա։ Սան Մարինոն լիովին ինքնիշխան է։

• Բանակ չկա՝ կա պահակախումբ
Սան Մարինոն մշտական բանակ չունի, սակայն ունի պաշտոնական արարողակարգային պահակախումբ՝ Գվարդիա դի Ռոկկա։ Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են ներգրավվել որպես աշխարհազոր։

• Ֆուտբոլ՝ մեկ մարզադաշտում
Ազգային առաջնությունը կիսապրոֆեսիոնալ է, իսկ հավաքականի ու ակումբային խաղերը անցկացվում են Սերրավալլեի «Օլիմպիկո» մարզադաշտում։

Стадион в Сан-Марино

• Պատմական հաղթանակներ հավաքականի համար
Սան Մարինոյի հավաքականը պատմության ընթացքում միայն երեք հաղթանակ է տարել՝ բոլորն էլ Լիխտենշտեյնի նկատմամբ։ Երկուսը՝ 2024 թվականին։ Սա հավաքականին թույլ տվեց հաղթել Ազգերի լիգայի D1 խմբում և առաջին անգամ բարձրանալ C լիգա, որտեղ հանդես կգա նաև Հայաստանը։

Վաղը՝ Սերրավալլեի «Օլիմպիկո»-ում, «Փյունիկ»-ը կբացի եվրոպական մրցաշրջանը «Տրե Ֆիորի»-ի դեմ խաղով։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00։


«Փյունիկ»-ի 12 նորեկներ հայտավորվել են Կոնֆերենցիաների լիգայի համար։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։