Վլադիսլավ Վերեմեևը տեղափոխվել է «Ուրարտու»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ուկրաինացի կենտրոնական պաշտպան Վլադիսլավ Վերեմեևը կարիերան կշարունակի Երևանի «Ուրարտուում»։
27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես էր գալիս ադրբեջանական «Շամախիում»։ Վերեմեևի կարիերայի վերջին փուլը կապված էր Ադրբեջանի առաջնության հետ, իսկ այժմ պաշտպանը տեղափոխվել է Հայաստանի Պրեմիեր լիգա։
Վերեմեևը հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նրա հասակը 184 սմ է, իսկ տրանսֆերային արժեքը, Transfermarkt-ի տվյալներով, գնահատվում է 450 հազար եվրո։
Մինչ «Շամախի» տեղափոխվելը ուկրաինացի ֆուտբոլիստը նաև խաղացել է Լատվիայի, Սլովակիայի և Էստոնիայի առաջնություններում։
«Ուրարտուի» համար սա արդեն ամառային չորրորդ համալրումն է։ Ավելի վաղ երևանյան ակումբը պայմանագիր էր կնքել ճապոնացի հարձակվող Կացուկի Իսիբաշիի, ինչպես նաև հայ ֆուտբոլիստներ Գոռ Լուլուկյանի և Պետիկ Մանուկյանի հետ։
Հետաքրքիր է, որ այս ամռանը «Շամախիից» Հայաստանի առաջնություն է տեղափոխվել ևս մեկ կենտրոնական պաշտպան. Սեզարը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»։