SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

US Open. Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Նյու Յորքում


US Open. Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Նյու Յորքում
Թենիս

Թենիսիստ Կարեն Խաչանովը վստահ ու կամային հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ բաց առաջնությունում։ «Մեծ սաղավարտի» մրցաշարի առաջին փուլում նա առավելության հասավ Նիշեշ Բասավարեդիի նկատմամբ՝ 6:7(5), 6:3, 7:5, 6:1 հաշվով։

Խաղի ընթացքում Խաչանովը ցուցադրեց հզոր մատուցում՝ կատարելով 19 էյս և գրանցելով 58 ակտիվ հաղթական հարված։ Ընդունելիս ևս նա տպավորիչ էր՝ վաստակելով 54 միավոր ընդդեմ մրցակցի 39-ի։

US Open-ի երկրորդ փուլում Խաչանովին սպասում է հանդիպում լեհ Կամիլ Մայխշակի հետ։ Նշենք, որ ավելի վաղ Խաչանովը արդեն հաղթել էր նրան «Ուիմբլդոնում»՝ 1/8 եզրափակչում։

Այսօր իր առաջին հանդիպումը US Open-ում կանցկացնի նաև Էլինա Ավանեսյանը՝ Աнастասիա Զախարովայի դեմ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։