Տիգրան Բարսեղյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սլովակիայի գավաթում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Տիգրան Բարսեղյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սլովակիայի գավաթի երրորդ փուլի խաղում։ Նրա «Սլովանը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Նիտրային» և դուրս եկել մրցաշարի հաջորդ փուլ։
Չնայած նրան, որ մրցակիցը ներկայացնում էր երրորդ դիվիզիոնը, հանդիպումը հեշտ չստացվեց Սլովակիայի գործող չեմպիոնի համար։ Արդեն 8-րդ րոպեին Տոմաշ Գամբալեկը առաջ մղեց «Նիտրային», որից հետո տանտերերը հնարավորություն ունեին մեծացնելու առավելությունը։
«Սլովանի» գլխավոր հերոսներից մեկը դարձավ Բարսեղյանը, որը խաղադաշտ էր դուրս եկել ավագի թևկապով։ 39-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1։
Ընդմիջումից հետո ֆավորիտը երկար ժամանակ չէր կարողանում կոտրել «Նիտրայի» դիմադրությունը։ Հաղթական գոլը գրանցվեց միայն 86-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Ռոման Չերեպկայը։ Արդեն ավելացված ժամանակում Դայկի Մացուոկան ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3:1։
Այսպիսով, «Սլովանը» դուրս եկավ Սլովակիայի գավաթի չորրորդ փուլ, որտեղ հյուրընկալվելիս կմրցի երկրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Պոհրոնիեի» դեմ։
Ներկայացված տվյալների համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանն իր հաշվին ունի 2 գոլ և 3 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։
ԳՈԼԻ ԵՎ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝