«Ռիգա» — «Արարատ-Արմենիա». Չեմպիոնների լիգայի պատասխան խաղի մեկնարկային կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի են դարձել «Ռիգայի» և «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմերը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման համար։
Խաղը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին, Մոսկվայի ժամանակով՝ 20:00-ին։
Հայաստանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է «Արարատ-Արմենիայի»՝ 2:0 հաշվով հաղթանակով։ Գոլերը խփել են Ուգո Օլիվեյրան և Կառլոս Ֆրանսան։
Մեկնարկային կազմեր
«Արարատ-Արմենիա». Ժոաո Բրավիմ — Կամո Հովհաննիսյան, Ժունիոր Բուենո, Բրունո Վիլսոն, Էդգար Գրիգորյան — Ուգո Օլիվեյրա, Ալվին Տերա, Կարեն Մուրադյան — Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան — Սանդրո Լիմա։
«Ռիգա». Զվիեդրիս — Էդուարդու Պաուլու, Մուսա, Սալազար, Անկրա — Յուրկովսկիս, Յագո Սիկեյրա, Գալո — Աուանի, Սալահ Ուլադ — Բադամոսի։
Առաջին հանդիպման համեմատ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմում կատարվել է միայն մեկ փոփոխություն։ Վնասվածք ստացած Ալեքսանդրոս Մալիսի փոխարեն խաղադաշտ դուրս կգա Բրունո Վիլսոնը։
«Ռիգայի» դարպասը կպաշտպանի Զվիեդրիսը, քանի որ թիմի հիմնական դարպասապահ Ֆրենկս Օրոլսը որակազրկման պատճառով բաց կթողնի հանդիպումը։ Բացի այդ, պաշտպան Վասոմի փոխարեն մեկնարկային կազմում ընդգրկվել է ավելի հարձակողական ոճի ֆուտբոլիստ Յագո Սիկեյրան։