Կոնֆերենցիաների լիգայի «Ալաշկերտ» — «Ելիմայ» խաղի մեկնարկային կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հուլիսի 9-ին, Երևանում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը «Ալաշկերտի» և ղազախական «Ելիմայի» միջև։
Հանդիպումը կանցկացվի Երևանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին՝ Մոսկվայի ժամանակով 19:00-ին։ Խաղը կսպասարկի Հյուսիսային Մակեդոնիայից մրցավարական բրիգադը՝ Վլատկո Իլիոսկիի գլխավորությամբ։
Հայտնի են դարձել թիմերի մեկնարկային կազմերը։
«Ալաշկերտ»՝ Արսեն Բեգլարյան — Արսեն Սադոյան, Սեզար, Յարոսլավ Մատյուխին, Ռոբերտ Հակոբյան — Էդգար Պիլոյան, Կարեն Նալբանդյան, Ռաֆայել Ժեզուս — Օլավալե Ֆարայոլա, Դոմի Մասումու, Մոմո Տուրե։

«Ելիմայ»՝ Կոնովալով — Աշիրբեկ, Տանասիևիչ, Գաբրիել, Բելանչիչ, Բախտիյարով — Էուլոգե, Իլիչ, Տուլուբայ, Օրազով — Սվիրիդով։