Չեմպիոնների լիգայի «Արարատ-Արմենիա» — «Ռիգա» խաղի մեկնարկային կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մի քանի րոպե անց Աբովյանում կմեկնարկի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը «Արարատ-Արմենիայի» և լատվիական «Ռիգայի» միջև։
Հանդիպումը կկայանա Աբովյանի մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին՝ Մոսկվայի ժամանակով 19:00-ին։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ «Արարատ-Արմենիայի» կազմում նորեկներից առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կգա միայն դարպասապահ Ժոաու Բրավիմը։ Մյուս նորեկները հանդիպումը կսկսեն պահեստայինների նստարանից։
«Արարատ-Արմենիա». Ժոաու Բրավիմ — Ուգո Օլիվեյրա, Կամո Հովհաննիսյան, Խունիոր Բուենո, Ալեքսանդրու Մալիս, Էդգար Գրիգորյան — Ալվին Տերա, Կարեն Մուրադյան — Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան — Ալիուն Նդուր։
«Ռիգա». Օրոլս — Էդուարդու Պուլո, Վասոմ, Մուսա, Սալազար — Յուրկովսկիս, Անկրա, Գալո — Աուանի, Մ’Հանդ — Բադամոսսի։