Հայկական ակումբների խաղացանկն ու անցկացման վայրերը եվրագավաթների 2026/27 մրցաշրջանի առաջին փուլում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հրապարակվել են հայկական ակումբների խաղերի ամսաթվերը, մեկնարկի ժամերը և անցկացման վայրերը եվրագավաթների 2026/27 մրցաշրջանի առաջին փուլում։
Պայքարը առաջինը կսկսի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը հանդես կգա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։ Լատվիական «Ռիգայի» դեմ առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Աբովյանի Քաղաքային մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ 20:00-ին։
Երկու օր անց՝ հուլիսի 9-ին, Կոնֆերենցիաների լիգայում իրենց առաջին հանդիպումները կանցկացնեն «Ալաշկերտն» ու «Փյունիկը»։ «Ալաշկերտը» Երևանում՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, կընդունի ղազախական «Ելիմային»։ Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։
Նույն օրը «Փյունիկը» արտագնա հանդիպում կանցկացնի մալթական «Մարսաշլոկկի» դեմ։ Խաղը կկայանա Տա՛Կալիի «Սենտենարի» մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին։
«Արարատ-Արմենիայի» պատասխան հանդիպումը «Ռիգայի» դեմ կկայանա հուլիսի 14-ին Լատվիայում։ Խաղը կանցկացվի Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին։
Կոնֆերենցիաների լիգայում հայկական ակումբների պատասխան հանդիպումները նախատեսված են հուլիսի 16-ին։ «Ալաշկերտը» Սեմեյում՝ «Սպարտակ» մարզադաշտում, կխաղա «Ելիմայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը՝ 19:00-ին։
«Փյունիկը» Երևանում՝ Հանրապետական մարզադաշտում, կընդունի «Մարսաշլոկկին»։ Խաղը կմեկնարկի 20:00-ին։
Հիշեցնենք, որ եվրագավաթներում Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ «Նոան», պայքարը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից։
Հայկական ակումբների խաղացանկը եվրագավաթների 2026/27 մրցաշրջանի առաջին փուլում
Հուլիսի 7, Չեմպիոնների լիգա, առաջին հանդիպում
20:00 — «Արարատ-Արմենիա» — «Ռիգա»
Մարզադաշտ՝ Քաղաքային մարզադաշտ, Աբովյան
Հուլիսի 9, Կոնֆերենցիաների լիգա, առաջին հանդիպումներ
20:00 — «Ալաշկերտ» — «Ելիմայ»
Մարզադաշտ՝ Ֆուտբոլի ակադեմիա, Երևան
21:00 — «Մարսաշլոկկ» — «Փյունիկ»
Մարզադաշտ՝ «Սենտենարի», Տա՛Կալի
Հուլիսի 14, Չեմպիոնների լիգա, պատասխան հանդիպում
21:00 — «Ռիգա» — «Արարատ-Արմենիա»
Մարզադաշտ՝ «Սկոնտո», Ռիգա
Հուլիսի 16, Կոնֆերենցիաների լիգա, պատասխան հանդիպումներ
19:00 — «Ելիմայ» — «Ալաշկերտ»
Մարզադաշտ՝ «Սպարտակ», Սեմեյ
20:00 — «Փյունիկ» — «Մարսաշլոկկ»
Մարզադաշտ՝ Հանրապետական մարզադաշտ, Երևան