SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Եղիշե Մելիքյանի օգնականները Հայաստանի ազգային հավաքականում արդեն հայտնի են


Եղիշե Մելիքյանի օգնականները Հայաստանի ազգային հավաքականում արդեն հայտնի են
Ֆուտբոլ

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում կընդգրկվեն Ռոման Մոնարյովը, Աղվան Այվազյանը և Ստեփան Դեմիրճյանը։ Այս մասին տեղեկացրել է «Fast Sport»–ի մեկնաբան և ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Նախորդ շտաբից իր պաշտոնը կպահպանի միայն ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն։ Դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին լքելու է ազգային թիմը։

Նշենք, որ այս մարզչական կազմը նախկինում արդեն աշխատել է Եղիշե Մելիքյանի հետ «Փյունիկում»։ Երևանի ակումբում արդեն փոփոխություններ են եղել․ թիմը գլխավորել է նոր, ավելի երիտասարդ մարզչական շտաբ։

Եղիշե Մելիքյանն ու նրա օգնականները հավաքականում փոխարինեցին հոլանդական դույետին՝ Ջոն վան’տ Շիպին և Աարոն Վինտերին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։