Սպերցյանը օգնեց Ալ Ահլիին խուսափել պարտությունից Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ-Ահլիի» գոլային գրոհին Ասիայի Չեմպիոնների լիգայի լիգային փուլի առաջին տուրի՝ Ուզբեկստանի «Պախտակորի» դեմ խաղում։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Երկար ժամանակ թիմերին չէր հաջողվում բացել հաշիվը, սակայն 86-րդ րոպեին «Պախտակորի» հարձակվող Ֆլամարիոնը առաջ է մղել ուզբեկական ակումբին։
«Ալ-Ահլին» կարողացել է խուսափել պարտությունից արդեն մրցավարի ավելացրած ժամանակում։ 93-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի հարվածից հետո գնդակը հասել է Ֆիրաս Ալ-Բիրայկանին, որն այն ուղարկել է ցանցը և սահմանել վերջնական հաշիվը՝ 1:1։
Սպերցյանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո։ Խաղի արդյունքներով SofaScore պորտալը հայ կիսապաշտպանի ելույթը գնահատել է 6,6 միավոր։
Էդուարդ Սպերցյանի վիճակագրությունը
- Հարվածներ՝ 4 (xG՝ 0,33)
- Վտանգավոր փոխանցումներ՝ 2 (xA՝ 0,14)
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 16 (76%)
- Գնդակի կորուստներ՝ 7
- Խախտումներ՝ 1
- Դեղին քարտեր՝ 1
«Ալ-Ահլին» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 19-ին՝ ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթի շրջանակում՝ հարավաֆրիկյան «Մամելոդիի» դեմ։ Այդ հանդիպումից հետո Սպերցյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին։