SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արտյոմ Բանդիկյանը 90 րոպե անցկացրեց ԲԿՄԱ-ի կազմում և օգնեց հաղթել «Լոկոմոտիվին» Ռուսաստանի գավաթում


Արտյոմ Բանդիկյանը 90 րոպե անցկացրեց ԲԿՄԱ-ի կազմում և օգնեց հաղթել «Լոկոմոտիվին» Ռուսաստանի գավաթում
Ֆուտբոլ

Հոկտեմբերի 29-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ն Ռուսաստանի գավաթի 2026/27 մրցաշրջանի՝ ՌՊԼ ուղու խմբային փուլի 5-րդ տուրում 3:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ Հայ ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը ընդգրկված էր բանակայինների մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Բանդիկյանի համար սա առաջին հանդիպումն էր Հայաստանի ազգային հավաքականից մոսկովյան ակումբ վերադառնալուց հետո։ Հայ ֆուտբոլիստը հանդես եկավ աջ լատերալի դիրքում և ակտիվ մասնակցություն ունեցավ թիմի խաղին։

Հանդիպման սկզբնամասում Բանդիկյանը կարող էր նաև գոլի հեղինակ դառնալ, սակայն ձախ եզրից կատարած փոխանցումից հետո նրա՝ օդից կատարած հարվածը շեղ ստացվեց։

ԲԿՄԱ-ն արագորեն առավելություն ստացավ։ Արդեն 6-րդ րոպեին հաշիվը բացեց Դանիլա Կոզլովը, իսկ 17-րդ րոպեին Ժոաո Վիկտորը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ 38-րդ րոպեին Ալեքսանդր Կովալենկոն կրճատեց «Լոկոմոտիվի» հետ մնալը։

Հանդիպման վերջնական հաշիվը ձևավորվեց 66-րդ րոպեին, երբ հյուրերի պաշտպան Գեորգի Ջիկիան գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

Այս հաղթանակի շնորհիվ ԲԿՄԱ-ն հինգ տուրից հետո վաստակեց 8 միավոր և բարձրացավ D խմբի երկրորդ հորիզոնական։ Մոսկովյան ակումբը շարունակում է պայքարը Ռուսաստանի գավաթի ՌՊԼ ուղու փլեյ-օֆֆի ուղեգրի համար։

Խմբային փուլի վերջին տուրում՝ նոյեմբերի 24-ին, ԲԿՄԱ-ն արտագնա խաղում կմրցի Տոլյատիի «Ակրոնի» դեմ։


Telegram Sportaran

Լրացուցիչ նորություններ

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։