Միլան Ղարիբյանը գոլ է խփել ՈՒԵՖԱ-ի Պատանեկան լիգայում, սակայն «Կլերմոնը» պարտվել է «Լեգիային»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 28-ին ֆրանսիական «Կլերմոն Ֆուտի» Մ19 թիմը ՈՒԵՖԱ-ի Պատանեկան լիգայի 2026/27 մրցաշրջանի երկրորդ փուլի առաջին խաղում 1:3 հաշվով պարտվել է լեհական «Լեգիային»։
Ֆրանսիական թիմի միակ գոլի հեղինակ է դարձել 17-ամյա հայ կիսապաշտպան Միլան Ղարիբյանը, որը խաղադաշտ է դուրս եկել 60-րդ րոպեին։
Ղարիբյանի՝ խաղադաշտ դուրս գալու պահին «Կլերմոնը» պարտվում էր 0:3 հաշվով։ «Լեգիայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Շիմոն Պյաստան (17-րդ և 54-րդ րոպեներ), իսկ ևս մեկ գոլ խփել է Էդուար ֆոն Բրանդտ-Էչեմենդիգարայը (30-րդ րոպե)։
55-րդ րոպեին լեհական թիմի երկրորդ գոլի հեղինակը ստացել է ուղիղ կարմիր քարտ՝ իր թիմին թողնելով տասը ֆուտբոլիստով։
85-րդ րոպեին Միլան Ղարիբյանը անկյունայինի խաղարկումից հետո հեռահար գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը մինչև երկու գնդակ։
Պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին՝ Ֆրանսիայում։ «Կլերմոնը» պետք է հաղթահարի երկու գնդակի տարբերությունը՝ մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը պահպանելու համար։