SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ16 բասկետբոլի հավաքականի կազմը՝ տնային Եվրոպայի առաջնության համար


Հայաստանի Մ16 բասկետբոլի հավաքականի կազմը՝ տնային Եվրոպայի առաջնության համար
Բասկետբոլ

Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանը հրապարակել է թիմի կազմը Եվրոպայի Մ16 առաջնության C դիվիզիոնի համար, որը կանցկացվի Երևանում հուլիսի 4-ից 12-ը։

Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում։ Թիմը շարունակում է նախապատրաստվել տնային մրցաշարին և առաջիկա օրերին կանցկացնի ինտենսիվ մարզումներ՝ առաջնությանը օպտիմալ մարզավիճակով մոտենալու համար։

Խմբային փուլում Հայաստանի Մ16 հավաքականը հանդես կգա B խմբում։ Հայաստանի թիմի մրցակիցները կլինեն Ջիբրալթարի, Մալթայի, Անդորրայի և Մոնակոյի հավաքականները։

Draw Fiba U16 C

Եվրոպայի Մ16 առաջնության C դիվիզիոնի հանդիպումները կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի կառուցվածքում գործող մարզահամալիրում՝ Երևան, Մանանդյան փողոց, 41 հասցեում։

Հայաստանի Մ16 հավաքականի կազմը

Հայաստանի հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են՝

Դավիթ Զոհրաբյան — «Կիլիկիա»
Գագիկ Ծառուկյան — «Շենգավիթ»
Արթուր Ասլիբեկյան — ԲԿՄԱ, Ռուսաստան
Դմիտրի Խաջյան — «Պավլովսկի Պոսադ», Ռուսաստան
Իթան Կազանչյան — AGBU, ԱՄՆ
Ջիվան Դորյան — AGBU, ԱՄՆ
Հովհաննես Կոստիկյան — ԽՄՕՄՄ
Գևորգ Հայրապետյան — «Շենգավիթ»
Միխայիլ Պետրով — «Կրասնոյարսկի մարզադպրոց», Ռուսաստան
Էնթոնի Սարգսյան — «Փոլ Ջորջ Էլիտ», ԱՄՆ
Ալեքսանդր Աբրահամյան — «Միրակ»
Հովհաննես Օրդանյան — «Պատրիոտ»
Արամ Գևորգյան — ԽՄՕՄՄ
Ռաֆայել Գրիգորյան — «Միրակ»

Сборная Армении по баскетболу U16

Գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանին հավաքականում կօգնեն Քրիս Չամկրտյանը, Լևոն Սարմազյանը և Մխիթար Վարդանյանը։

Նշենք, որ ավելի վաղ Նարեկ Կապուշյանն աշխատել է Կալիֆորնիայում գործող հայկական AGBU դպրոցի թիմի հետ և զգալի հաջողությունների է հասել։ Այժմ այդ համակարգի երկու խաղացողներ՝ Իթան Կազանչյանը և Ջիվան Դորյանը, ընդգրկվել են Հայաստանի Մ16 հավաքականի կազմում տնային Եվրոպայի առաջնության համար։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։