Հայաստանի հավաքականի կազմը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությանը 2026 թվականին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մայիսի 11-ից 17-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում կանցկացվի մինչև 17 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարին ամբողջական կազմով կմասնակցի Հայաստանի հավաքականը՝ 10 մարզիկ ազատ ոճի ըմբշամարտում և 10 մարզիկ՝ հունահռոմեական ոճում։
Նախորդ տարի Հայաստանը շատ հաջող հանդես եկավ Եվրոպայի Մ17 առաջնությունում։ Հունահռոմեական ըմբշամարտում հայկական թիմը գրավեց առաջին տեղը թիմային հաշվարկում և նվաճեց հինգ մեդալ՝ երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե։
Այն ժամանակ Եվրոպայի չեմպիոններ դարձան Մարատ Աճեմյանը՝ մինչև 51 կգ քաշային կարգում, և Հայկ Մանուկյանը՝ մինչև 60 կգ քաշային կարգում։ Այս տարի նրանք այլևս չեն մասնակցի Մ17 մրցաշարին, սակայն հավաքականի կազմում կլինի Ջանես Նազարյանը։ Նախորդ մրցաշրջանում նա նվաճել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ, իսկ հետո դարձել Մ17 աշխարհի չեմպիոն։
Ազատ ոճի ըմբշամարտում Հայաստանի հավաքականը նախորդ տարի նվաճել էր չորս մեդալ՝ մեկ արծաթե և երեք բրոնզե, ինչպես նաև գրավել էր չորրորդ տեղը թիմային հաշվարկում։ Նախորդ տարվա բրոնզե մեդալակիրներ Արեն Փիրուզյանն ու Ռազմիկ Ոսկանյանը կմասնակցեն նաև այս տարվա մրցաշարին։
Հայաստանի Մ17 հավաքականի կազմը
Ազատ ոճի ըմբշամարտ
45 կգ — Էրիկ Ղազարյան
48 կգ — Գեղամ Հովսեփյան
51 կգ — Արեն Փիրուզյան
55 կգ — Սուրեն Իշխանյան
60 կգ — Տիգրան Կոլոտյան
65 կգ — Ռազմիկ Ոսկանյան
71 կգ — Ավետիք Թութխալյան
80 կգ — Եղիշե Մոսեսյան
92 կգ — Արթուր Մկրտչյան
110 կգ — Վռամ Սահակյան
Այլ երկրների կազմում նույնպես հանդես կգան հայկական ծագում ունեցող ըմբիշներ՝ Տիգրան Օհանյան՝ 45 կգ, Լեհաստան, Մկրտիչ Ջանամյան՝ 45 կգ, Վրաստան, Սամվել Աբրահամյան Գորգյան՝ 60 կգ, Իսպանիա, Սերգեյ Կարմրյան՝ 60 կգ, Ռուսաստան, Արտյոմ Անանյան՝ 71 կգ, Ռուսաստան։
Հունահռոմեական ըմբշամարտ
45 կգ — Վազգեն Վարդանյան
48 կգ — Արարատ Ավետիսյան
51 կգ — Նարեկ Ալեյան
55 կգ — Գեղամ Եղիազարյան
60 կգ — Սամվել Տոնոյան
65 կգ — Զավեն Մեժլումյան
71 կգ — Ջանես Նազարյան
80 կգ — Վահե Հովեյան
92 կգ — Ալեքսան Շալջյան
110 կգ — Կորյուն Ավետիսյան
Այլ երկրների կազմում հունահռոմեական ըմբշամարտում հանդես կգան Ռաֆայել Հովհաննիսյանը՝ 48 կգ, Լիտվա, և Վլադիմիր Ավակյանը՝ 92 կգ, Ռուսաստան։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0