Մահացել է Սերգեյ Պողոսյանը՝ լեգենդար «Արարատ-73»-ի նախկին ֆուտբոլիստը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
78 տարեկանում մահացել է Երևանի «Արարատի» նախկին կիսապաշտպան Սերգեյ Պողոսյանը։
Պողոսյանը «Արարատի» կազմում հանդես է եկել 1970-ից 1975 թվականներին և եղել է այն լեգենդար թիմի մի մասը, որը 1973 թվականին պատմական հաջողությունների հասավ խորհրդային ֆուտբոլում։
Երևանյան ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 99 հանդիպում և խփել 6 գոլ։
Բացի «Արարատից», Սերգեյ Պողոսյանը տարբեր տարիների հանդես է եկել նաև Լենինգրադի «Զենիթում» և Սումգայիթի «Պոլադում»։
2013 թվականին Սերգեյ Լազարևիչ Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Ցավակցություն ենք հայտնում Սերգեյ Պողոսյանի ընտանիքին, հարազատներին և նրա բոլոր երկրպագուներին։