Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կառլսենին արագ շախմատի թիմային աշխարհի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը մեծ հաղթանակ է տարել արագ շախմատի թիմային աշխարհի 2026 թվականի առաջնությունում։
Հոնկոնգում ընթացող մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամը հաղթել է Մագնուս Կառլսենին՝ աշխարհի հնգակի չեմպիոնին և ժամանակակից շախմատի ուժեղագույն ներկայացուցիչներից մեկին։
Սարգսյանի հաղթանակի մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Հոնկոնգում ընթացող 2026 թվականի արագ շախմատի թիմային աշխարհի առաջնության 7-րդ տուրում հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթանակ տարավ աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կառլսենի նկատմամբ»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։
Այս հաղթանակը դարձավ տուրի ամենավառ արդյունքներից մեկը հայ շախմատիստների համար աշխարհի թիմային առաջնությունում։