Հայաստանի Մ17 հավաքականը պարտվեց Լիբանանին ընկերական խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Երևանում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Լիբանանի հասակակիցների դեմ։
Հանդիպումն ավարտվեց Լիբանանի հավաքականի հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը խփեց «Ուրարտուի» կիսապաշտպան Սամվել Բեգլարյանը։ Լիբանանի հավաքականի կազմում աչքի ընկան Ջավադ Մուսլիմանին և Ռամեզ Մոչավրաբը։
Թիմերը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն։ Հայաստանի և Լիբանանի Մ17 հավաքականների երկրորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին։
Այս հանդիպումները Հայաստանի հավաքականի համար Եվրոպայի Մ17 առաջնության 2026/27 մրցաշրջանի որակավորման փուլի նախապատրաստության մաս են կազմում։
Վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվել է նույն խմբում Ֆրանսիայի, Իտալիայի և Լյուքսեմբուրգի հետ։ Խմբի բոլոր հանդիպումները կանցկացվեն Երևանում։