Հայկ Ղազարյանը Դուշանբեում մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթել է Էլդար Մունապովին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Խառը մենամարտերի հայ մարզիկ Հայկ Ղազարյանը (21–6) Դուշանբեում կայացած ACA մրցաշարում հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ Էլդար Մունապովին (10–3)։
Երեք ռաունդների արդյունքներով մրցավարները ոչ միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհել են հայ մարզիկին՝ 29:28, 28:29, 29:28։ Երկու մրցավարներ նախապատվությունը տվել են Ղազարյանին, իսկ երրորդը՝ նրա մրցակցին։
Ղազարյանը ներկայացնում է «Առյուծի սիրտ» թիմը և ACA-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։