SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի աղջիկների Մ17 հավաքականը Եվրո-2027-ի ընտրական փուլում ոչ-ոքի է խաղացել Անդորրայի հետ


Հայաստանի աղջիկների Մ17 հավաքականը Եվրո-2027-ի ընտրական փուլում ոչ-ոքի է խաղացել Անդորրայի հետ
Ֆուտբոլ

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականը Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման առաջին փուլի երկրորդ տուրում 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Անդորրայի հետ։ B2 խմբի հանդիպումը կայացել է Թուրքիայի Մանավգաթ քաղաքում։

Հայաստանի հավաքականի միակ գոլը խփել է Քեթրին Կարապետյանը՝ օգնելով Սիմոն Համբարձումյանի թիմին վաստակել առաջին միավորն ընտրական մրցաշարում։

Մեկնարկային տուրում հայ ֆուտբոլիստուհիները խոշոր հաշվով պարտվել էին Թուրքիայի հավաքականին՝ 0:7։

Խմբային փուլի եզրափակիչ՝ երրորդ տուրում Հայաստանի Մ17 հավաքականը կհանդիպի Չեռնոգորիայի ընտրանուն։ Այդ հանդիպումը Հայաստանի թիմի համար վերջինը կլինի Եվրո-2027-ի որակավորման առաջին փուլում։

Աղջիկների Եվրո-2027 Մ17. որակավորման առաջին փուլ, B2 խումբ, 2-րդ տուր

Անդորրա Մ17 — Հայաստան Մ17՝ 1:1

Հայաստանի հավաքականի գոլը՝ Քեթրին Կարապետյան։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։