SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Յունիսպորտը» խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը և ավարտեց Չեմպիոնների լիգայում իր առաջին մրցաշրջանը


«Յունիսպորտը» խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը և ավարտեց Չեմպիոնների լիգայում իր առաջին մրցաշրջանը
Ֆուտբոլ

Հայկական «Յունիսպորտն» ավարտեց ելույթներն ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայում՝ հիմնական փուլի 6-րդ խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Հայաստանի չեմպիոնը երեք խաղում տարավ երկու հաղթանակ և վաստակեց վեց միավոր, սակայն դա բավարար չեղավ փլեյ-օֆֆ դուրս գալու համար։

Մեկնարկային խաղում լիտվական «Կաունո Ժալգիրիսին» 0:2 հաշվով պարտվելուց հետո «Յունիսպորտը» երկու անընդմեջ հաղթանակ տարավ։ Նախ հայկական թիմը 5:3 հաշվով հաղթեց մինի-մրցաշարի տանտերերին՝ լյուքսեմբուրգյան «Դիֆերդանժին», իսկ վերջին տուրում վստահ առավելության հասավ հունական «Դուկասի» նկատմամբ՝ 6:2։

Հաջորդ փուլի ուղեգրի ճակատագիրը որոշվեց խմբի վերջին խաղում, որում «Կաունո Ժալգիրիսը» մրցեց «Դիֆերդանժի» հետ։ Լիտվական ակումբը հաղթեց 7:4 հաշվով և զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ «Յունիսպորտին» թողնելով փլեյ-օֆֆից դուրս։

Կանոնակարգի համաձայն՝ հիմնական փուլի B ուղու խմբերից 1/8 եզրափակիչ էին դուրս գալիս միայն խմբերի հաղթողները։ Այսպիսով, հայկական ակումբը կանգ առավ մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու շեմին։

Այս եվրագավաթային մրցաշրջանը «Յունիսպորտի» պատմության մեջ առաջինն էր։ Թիմը հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլը, իսկ հիմնական փուլում ելույթն ավարտեց երկու հաղթանակով և խփած ու բաց թողած գնդակների դրական հարաբերակցությամբ՝ 11:7։

Unsiport


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։