Վահան Բիչախչյանը վերադարձել է վնասվածքից հետո և օգոստոսից ի վեր առաջին անգամ խաղացել «Լեգիայի» կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գրեթե եռամսյա դադարից հետո վերադարձել է խաղադաշտ։ Վնասվածքից ապաքինված հայ ֆուտբոլիստը մասնակցել է Լեհաստանի առաջնության 13-րդ տուրի՝ «Լեգիայի» և «Գուրնիկի» միջև հանդիպմանը։
Հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով։ Էքստրակլասայում առաջատարության համար պայքարող թիմերը չեն կարողացել գրավել միմյանց դարպասները։
Բիչախչյանը փոխարինման է մտել 73-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսին ավելացված տասը րոպեն հաշվի առնելով՝ կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է մոտ կես ժամ։ SofaScore-ը նրա խաղը գնահատել է 6,5 միավորով։ Մինչ այդ Վահանը վերջին անգամ «Լեգիայի» կազմում խաղացել էր օգոստոսի 2-ին։
Ոչ-ոքիից հետո Վարշավայի ակումբը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջատարին զիջելով չորս միավորով։
Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներից առաջ Բիչախչյանը հնարավորություն կունենա լրացուցիչ խաղային պրակտիկա ստանալ ակումբային ևս մեկ խաղում։ Նոյեմբերի 8-ին «Լեգիան» կհյուրընկալի «Ռակուվին»՝ Լեհաստանի առաջնության 14-րդ տուրի շրջանակում։