SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի ծանրամարտի հավաքականը ներկայացրել է Melante-ի նոր մարզահագուստը


Հայաստանի ծանրամարտի հավաքականը ներկայացրել է Melante-ի նոր մարզահագուստը
Ծանրամարտ

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ներկայացրել է իր նոր մրցումային մարզահագուստը։ Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նոր հանդերձանքը պատրաստված է թարմ դիզայնով՝ կապույտ գույնի գերակշռությամբ։ Մարզահագուստի վրա տեղ են գտել Armenia գրառումն ու Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Մեջքի հատվածում պատկերված կլինի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տարբերանշանը։

Մարզահագուստը պատրաստել է հայկական Melante ընկերությունը։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակում է համագործակցությունը հայրենական արտադրողի հետ․ ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ հայ ծանրորդների մրցումային հանդերձանքը կլինի ամբողջությամբ հայկական արտադրության։

Առաջին մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա նոր մարզահագուստով, կլինի 2026 թվականի երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Մրցումները կմեկնարկեն հուլիսի 5-ին Կոլումբիայում։

Новая форма сборной Армении по тяжелой атлетике


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։