SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սանոսյանը բաց կթողնի «Նորիլսկի» մրցաշրջանի մեկնարկը և, հավանաբար, Հայաստանի հավաքականի հանդիպումները


Սանոսյանը բաց կթողնի «Նորիլսկի» մրցաշրջանի մեկնարկը և, հավանաբար, Հայաստանի հավաքականի հանդիպումները
Ֆուտբոլ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը առողջական խնդիրների պատճառով բաց կթողնի «Նորիլսկի» կազմում մրցաշրջանի մեկնարկը։

33-ամյա ֆուտզալիստը երիկամի խնդիր ունի և առաջիկայում վիրահատության կենթարկվի։ Ֆուտբոլիստի վերականգնման հստակ ժամկետները դեռ հայտնի չեն։

Այդ պատճառով Սանոսյանը, ամենայն հավանականությամբ, չի հասցնի վերականգնվել 2028 թվականի աշխարհի առաջնության եվրոպական որակավորման հիմնական փուլի՝ Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումներին։

Հայաստանի հավաքականը որակավորման փուլը կմեկնարկի 2026 թվականի հոկտեմբերի 20-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Հունգարիային։ Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի նոյեմբերի 7-ին՝ հյուրընկալվելով Շվեդիային։

1-ին խմբում Հայաստանի հավաքականը նաև դեկտեմբերի 9-ին կընդունի Շվեդիային, իսկ 2027 թվականի մարտի 3-ին արտագնա խաղում կմրցի Հունգարիայի հետ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։