2026 թվականի սամբոյի աշխարհի պատանեկան առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճեց երեք մեդալ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկել է կադետների, պատանիների և երիտասարդների սամբոյի աշխարհի 2026 թվականի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը PAOK Sports Arena-ում խաղարկվեցին մեդալները U18 (16–18 տարեկան) տարիքային խմբի բոլոր քաշային կարգերում։
Հայաստանի հավաքականը հաջող մեկնարկեց մրցաշարում՝ նվաճելով երեք մեդալ՝ երկու արծաթ և մեկ բրոնզ։
Հայաստանի հավաքականի մեդալները
Նարեկ Սիմոնյան (58 կգ) — արծաթ
Հակոբ Ումրշադյան (64 կգ) — արծաթ
Գոռ Շատվերյան (71 կգ) — բրոնզ
Մինչև 58 կգ քաշային կարգում Սիմոնյանը հասավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալը նվաճեց Ռուսաստանը ներկայացնող Ալի Ցեյը։ Մինչև 64 կգ քաշային կարգում Ումրշադյանը նույնպես դարձավ եզրափակչի մասնակից․ առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Ստրելցովը։
Շատվերյանը մինչև 71 կգ քաշային կարգում բարձրացավ պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ամին Երմոլաևը, իսկ արծաթե մեդալը նվաճեց վրացի Լուկա Նանավան։
Աշխարհի առաջնության երկրորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, մեդալների համար կպայքարեն U16 (14–16 տարեկան) տարիքային խմբի մարզիկները։
Սալոնիկում ընթացող աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 4-ին։ Ընդհանուր առմամբ մրցաշարում կխաղարկվի 55 մեդալային հավաքածու կադետների, պատանիների և երիտասարդների միջև։ Մրցումներ անցկացվում են նաև երիտասարդների մարտական սամբոյում։