SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ինը բռնցքամարտիկ կներկայացնի Հայաստանը Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի Մ23 առաջնությունում


Ինը բռնցքամարտիկ կներկայացնի Հայաստանը Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի Մ23 առաջնությունում
Բռնցքամարտ

Նոյեմբերի 16-ին Խորվաթիայի Պորեչ քաղաքում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների (Մ23) առաջնությունը։ Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի ինը բռնցքամարտիկով, որոնք մեդալների համար կպայքարեն ինը քաշային կարգերում։

Մրցումներին կմասնակցեն 39 երկրի 276 մարզիկներ։ Մենամարտերը կմեկնարկեն նոյեմբերի 16-ին, իսկ եզրափակիչները կկայանան նոյեմբերի 24-ին։

Հայաստանի հավաքականի կազմը բռնցքամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում

  • 50 կգ — Հովհաննես Հարությունյան

  • 55 կգ — Վաղարշակ Քեյան

  • 60 կգ — Էրիկ Արստամյան

  • 65 կգ — Արգիշտի Հակոբյան

  • 70 կգ — Յուրա Բաբլումյան

  • 75 կգ — Արշակ Բաբլումյան

  • 80 կգ — Ալիկ Հովհաննիսյան

  • 90 կգ — Դավիթ Սիմոնյան

  • 90 կգ-ից բարձր — Իշխան Հովսեփյան

Բացի այդ, Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ևս մեկ հայ բռնցքամարտիկ՝ Գոռ Այվազյանը, որը մինչև 60 կգ քաշային կարգում կներկայացնի Վրաստանի հավաքականը։

Յուրա Բաբլումյանն առաջինը ռինգ դուրս կգա Հայաստանի հավաքականից

Արդեն այսօր՝ նոյեմբերի 16-ին, Եվրոպայի առաջնությունում իր առաջին մենամարտը կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչ Յուրա Բաբլումյանը (70 կգ)։

Մեկնարկային մենամարտում հայ բռնցքամարտիկը կմրցի Շվեյցարիան ներկայացնող Թիմմ Քելենբերգերի հետ։

Եվրոպայի Մ23 առաջնությունն անցկացվում է Պորեչի Intersport Hall մարզահամալիրում։ Մրցումները կշարունակվեն մինչև նոյեմբերի 24-ը, երբ կորոշվեն մայրցամաքի չեմպիոնները բոլոր քաշային կարգերում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։