Ալինա Չարաևան մրցաշրջանն ավարտել է WTA-ի լավագույն 100-յակում, Էլինա Ավանեսյանը՝ 151-րդ տեղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է 2026 թվականի մրցաշրջանի աշխարհի վերջնական վարկանիշային աղյուսակը։ Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան և Էլինա Ավանեսյանը տարին ավարտել են համապատասխանաբար 84-րդ և 151-րդ հորիզոնականներում։
24-ամյա Ալինա Չարաևան պահպանել է Հայաստանի առաջին ռակետի կարգավիճակը՝ 859 վարկանիշային միավորով զբաղեցնելով 84-րդ տեղը։ Նախորդ շաբաթվա համեմատ թենիսիստուհին նահանջել է մեկ հորիզոնականով, սակայն մրցաշրջանն ավարտել է աշխարհի լավագույն 100 թենիսիստուհիների շարքում։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Էլինա Ավանեսյանը, բարձրացել է երկու հորիզոնականով՝ 153-րդ տեղից հասնելով 151-րդին։ 24-ամյա թենիսիստուհին ունի 498 վարկանիշային միավոր։
Ալինա Չարաևայի 2026 թվականի մրցաշրջանի արդյունքները
Չարաևայի համար 2026 թվականը հաջող էր համաշխարհային վարկանիշում առաջընթացի տեսանկյունից։ Մրցաշրջանի ընթացքում նա բարձրացել է 77 հորիզոնականով՝ տոնելով 41 հաղթանակ և կրելով 27 պարտություն։
Ալինա Չարաևայի վիճակագրությունը 2026 թվականի մրցաշրջանում.
-
WTA վարկանիշ՝ 84-րդ տեղ
-
Հաղթանակներ և պարտություններ՝ 41–27
-
Մրցանակային գումար՝ 418 000 ԱՄՆ դոլար
-
Վարկանիշային առաջընթացը մրցաշրջանի ընթացքում՝ +77 հորիզոնական
Արդյունքները՝ ըստ կորտի ծածկույթի.
-
Գրունտ՝ 17 հաղթանակ, 11 պարտություն
-
Հարդ՝ 10 հաղթանակ, 11 պարտություն
-
Փակ կորտերի հարդ՝ 10 հաղթանակ, 2 պարտություն
-
Խոտածածկ՝ 4 հաղթանակ, 3 պարտություն
-
Զուգախաղ՝ 3 հաղթանակ, 4 պարտություն
Չարաևան ամենաշատ հաղթանակները տարել է գրունտային կորտերում՝ 17։ Միևնույն ժամանակ, հաղթանակների և պարտությունների հարաբերակցությամբ նրա լավագույն արդյունքը գրանցվել է փակ կորտերում, որտեղ նա հաղթել է 12 հանդիպումներից 10-ում։
Էլինա Ավանեսյանի 2026 թվականի մրցաշրջանի արդյունքները
Էլինա Ավանեսյանի համար մրցաշրջանն այնքան էլ հաջող չէր վարկանիշային առումով։ Չնայած հաղթանակների և պարտությունների դրական հաշվեկշռին՝ թենիսիստուհին տարեսկզբի համեմատ նահանջել է 31 հորիզոնականով։
Էլինա Ավանեսյանի վիճակագրությունը 2026 թվականի մրցաշրջանում.
-
WTA վարկանիշ՝ 151-րդ տեղ
-
Հաղթանակներ և պարտություններ՝ 29–18
-
Մրցանակային գումար՝ 112 184 ԱՄՆ դոլար
-
Վարկանիշային փոփոխությունը մրցաշրջանի ընթացքում՝ −31 հորիզոնական
Արդյունքները՝ ըստ կորտի ծածկույթի.
-
Գրունտ՝ 26 հաղթանակ, 11 պարտություն
-
Հարդ՝ 2 հաղթանակ, 4 պարտություն
-
Փակ կորտերի հարդ՝ 1 հաղթանակ, 3 պարտություն
Ավանեսյանի համար հիմնական ծածկույթը շարունակում էր մնալ գրունտը, որտեղ նա մենախաղում տարել է իր 29 հաղթանակներից 26-ը։ Մյուս ծածկույթներում հայ թենիսիստուհին ընդհանուր առմամբ հաղթել է ընդամենը երեք հանդիպում։
Այսպիսով, 2026 թվականի արդյունքներով Հայաստանը կանանց թենիսի համաշխարհային վարկանիշի լավագույն 100-յակում ունի մեկ ներկայացուցիչ՝ Ալինա Չարաևային։
Միրրա Անդրեևան հաղթել է WTA-ի 2026 թվականի ամփոփիչ մրցաշարում
WTA Tour-ի կանանց թենիսի մրցաշրջանն ավարտվել է նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում, որտեղ կայացել է WTA-ի ամփոփիչ մրցաշարի եզրափակիչը։
19-ամյա Միրրա Անդրեևան դարձել է մրցաշարի չեմպիոն՝ երկու սեթում 7:5, 6:3 հաշվով հաղթելով ուկրաինուհի Էլինա Սվիտոլինային։
Անդրեևան մրցաշարում հաղթել է բոլոր հինգ հանդիպումներում՝ մրցակիցներին չզիջելով ոչ մի սեթ, և դարձել է WTA-ի ամփոփիչ առաջնության ամենաերիտասարդ հաղթողը 2004 թվականից ի վեր։