SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սամվել Գասոյանը տարավ իններորդ վաղաժամ հաղթանակը պրոֆեսիոնալ կարիերայում


Սամվել Գասոյանը տարավ իններորդ վաղաժամ հաղթանակը պրոֆեսիոնալ կարիերայում
Բռնցքամարտ

Անպարտելի հայ ծանրքաշային բռնցքամարտիկ Սամվել Գասոյանը շարունակեց հաղթական շարքը պրոֆեսիոնալ ռինգում։

27-ամյա Գասոյանը հանդես է եկել Գերմանիայի Բոխում քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում, որտեղ վաղաժամ հաղթանակ է տարել գերմանացի Թորստեն Ֆուքսի նկատմամբ։ Մենամարտը կայացել է հունիսի 28-ին։

Հայ ծանրքաշայինի համար այս հաղթանակը դարձավ արդեն իններորդը պրոֆեսիոնալ կարիերայում։ Հատկանշական է, որ Գասոյանն իր բոլոր ինը մենամարտերն էլ ավարտել է վաղաժամ հաղթանակով։

Գերմանիայում տարած հաղթանակից հետո Սամվել Գասոյանի ռեկորդը դարձավ 9 հաղթանակ և 0 պարտություն։ Նրա մրցակից Թորստեն Ֆուքսը կրեց հինգերորդ պարտությունը՝ ունենալով 15 հաղթանակ։

Այսպիսով, Գասոյանը շարունակում է մնալ անպարտելի և ամրապնդում է իր դիրքերը հայ ծանրքաշային հեռանկարային բռնցքամարտիկների շարքում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։