Ծանրամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնության հինգերորդ օրը Բաթումիում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ապրիլի 23-ին Բաթումիում (Վրաստան) կայացավ ծանրամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնության հինգերորդ օրը։ Մեդալները խաղարկվեցին երկու քաշային կարգերում՝ տղամարդկանց մինչև 88 կգ և կանանց մինչև 77 կգ։
Հինգ մրցումային օրերի արդյունքներով մեծ մեդալների հաշվարկում առաջատարն է Թուրքիան։
Հայ ծանրամարտիկները այս օրը նվաճեցին միայն մեկ փոքր ոսկե մեդալ, սակայն մեծ բրոնզե մեդալ նվաճեց Անդրանիկ Կարապետյանը, որը 2025 թվականից հանդես է գալիս Բոսնիա և Հերցեգովինայի կազմում։
Ծանրամարտի ԵԱ-2026 հինգերորդ օրվա բոլոր արդյունքները
Տղամարդիկ
88 կգ (28 մասնակից)
Պոկում․
Մարին Ռոբու (Մոլդովա) — 173 կգ
Անդրանիկ Կարապետյան (Բոսնիա և Հերցեգովինա) — 167 կգ
Մունչար Գոգոխիա (Վրաստան) — 166 կգ
Հրում․
Զուրաբ Մսխլաձե (Վրաստան) — 200 կգ
Մարին Ռոբու (Մոլդովա) — 200 կգ
Կրիստիան Ֆիկկո (Իտալիա) — 197 կգ
Երկամարտ․
Մարին Ռոբու (Մոլդովա) — 373 կգ
Զուրաբ Մսխլաձե (Վրաստան) — 363 կգ
Անդրանիկ Կարապետյան (Բոսնիա և Հերցեգովինա) — 361 կգ
Կանայք
77 կգ (32 մասնակից)
Պոկում․
Յանետտ Իլիսիոնի (Ֆինլանդիա) — 113 կգ
Վարվառա Կուզմինովա (Ռուսաստան) — 112 կգ
Իրինա Դոմբրովսկա (Ուկրաինա) — 110 կգ
Հրում․
Աննա Ամրոյան (Հայաստան) — 136 կգ
Յանետտ Իլիսիոնի (Ֆինլանդիա) — 134 կգ
Իրինա Դոմբրովսկա (Ուկրաինա) — 133 կգ
Երկամարտ․
Յանետտ Իլիսիոնի (Ֆինլանդիա) — 247 կգ
Վարվառա Կուզմինովա (Ռուսաստան) — 244 կգ
Իրինա Դոմբրովսկա (Ուկրաինա) — 243 կգ
Մեդալային հաշվարկ՝ 5 օրվա արդյունքներով
Թուրքիա — 2 ոսկի, 3 բրոնզ
Բուլղարիա — 1 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ
Ուկրաինա — 1 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ
Բելգիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆինլանդիա, Մոլդովա — յուրաքանչյուրը՝ 1 ոսկի
9. Հայաստան — 3 արծաթ, 1 բրոնզ
Ռուսաստանն ու Բելառուսը մասնակցում են որպես չեզոք մարզիկներ և նվաճել են 2 ոսկի, 3 արծաթ և 3 բրոնզ մեդալ։
Ապրիլի 24-ի ծրագիրը
Առաջնության վեցերորդ օրը մեդալները կխաղարկվեն տղամարդկանց մինչև 94 կգ և կանանց մինչև 86 կգ քաշային կարգերում։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Արա Աղանյանը (94 կգ), Էմմա Պողոսյանը (86 կգ) և Լիանա Գյուրջյանը (86 կգ)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0