Հայաստանի առաջին ոսկին. ծանրամարտի Մ-20 աշխարհի առաջնություն-2026-ի հինգերորդ օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մայիսի 6-ին Իսմայիլիայում՝ Եգիպտոսում, անցկացվեց ծանրամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնություն-2026-ի հինգերորդ օրը։ Այդ օրը մեդալներ խաղարկվեցին երկու քաշային կարգերում՝ տղամարդկանց մինչև 88 կգ և կանանց մինչև 77 կգ։
Օրվա արդյունքներով մեծ ոսկե մեդալներ նվաճեցին Հայաստանի և Վենեսուելայի մարզիկները։ Մեդալային հաշվարկում վստահ առաջատարն է Չինաստանը՝ յոթ ոսկե մեդալով։
Հայաստանցի մարզուհի Աննա Ամրոյանը վերջերս մեծահասակների Եվրոպայի առաջնությունում հրում վարժությունում սահմանել էր երիտասարդների մայրցամաքային ռեկորդ, թեև պոկում վարժությունում չէր կարողացել գրանցել արդյունք։
Այս անգամ Ամրոյանը հաջող կատարեց բոլոր վեց մոտեցումները և ելույթն ավարտեց 106–134–240 կգ արդյունքով։ Նա ոսկին նվաճեց եզրափակիչ մոտեցմամբ, որից հետո ընկավ մեջքի վրա և արտասվեց։ Պատվո հարթակում մարզուհու աչքերին կրկին արցունքներ հայտնվեցին, երբ հնչեց Հայաստանի օրհներգը։
Վենեսուելային առաջին ոսկին պարգևեց Անխել Ռոդրիգեսը, որը վստահ հաղթանակ տարավ տղամարդկանց մինչև 88 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 365 կգ արդյունք։
Ծանրամարտի Մ-20 աշխարհի առաջնության հինգերորդ օրվա արդյունքները
Տղամարդիկ
Մինչև 88 կգ
Պոկում
Անխել Ռոդրիգես՝ Վենեսուելա — 168 կգ
Ալիխան Ասկերբայ՝ Ղազախստան — 161 կգ
Մուստաֆա Մահմուդ Բաքրի՝ Եգիպտոս — 158 կգ
Հրում
Երասիլ Սաուլեբեկով՝ Ղազախստան — 199 կգ
Անխել Ռոդրիգես՝ Վենեսուելա — 197 կգ
Ալիխան Ասկերբայ՝ Ղազախստան — 194 կգ
Երկամարտ
Անխել Ռոդրիգես՝ Վենեսուելա — 365 կգ
Երասիլ Սաուլեբեկով՝ Ղազախստան — 356 կգ
Ալիխան Ասկերբայ՝ Ղազախստան — 355 կգ
Կանայք
Մինչև 77 կգ
Պոկում
Ժանետտ Իլիսոինի՝ Ֆինլանդիա — 108 կգ
Նանա Խորավա՝ Վրաստան — 108 կգ
Վարվառա Կուզմինովա՝ Ռուսաստան — 107 կգ
Հրում
Աննա Ամրոյան՝ Հայաստան — 134 կգ
Ժանետտ Իլիսոինի՝ Ֆինլանդիա — 131 կգ
Վարվառա Կուզմինովա՝ Ռուսաստան — 130 կգ
Երկամարտ
Աննա Ամրոյան՝ Հայաստան — 240 կգ
Ժանետտ Իլիսոինի՝ Ֆինլանդիա — 239 կգ
Վարվառա Կուզմինովա՝ Ռուսաստան — 237 կգ
Մեդալային հաշվարկը հինգերորդ օրվանից հետո
Միայն մեծ մեդալներ
Չինաստան — 7 ոսկե, 3 արծաթե մեդալ
Վենեսուելա — 1 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ
Ֆիլիպիններ, Թաիլանդ, Հայաստան — յուրաքանչյուրն ունի 1 ոսկե և 1 արծաթե մեդալ
Եգիպտոս — 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ
Ղազախստան — 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ
Մեքսիկա, Հնդկաստան, Ֆինլանդիա — յուրաքանչյուրն ունի 1 արծաթե մեդալ
Արգենտինա, Կանադա, Հունաստան, Վիետնամ, Էկվադոր, Թուրքմենստան, Ալբանիա, Ռուսաստան — յուրաքանչյուրն ունի 1 բրոնզե մեդալ
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0