Իտալական մամուլի գնահատականները և կարծիքները Մխիթարյանի խաղի մասին «Բարսելոնայի» դեմ
36-ամյա Հենրիխ Մխիթարյանը չորեքշաբթի օրը լիարժեք հանդիպում անցկացրեց «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայում: Խաղն ավարտվեց 3:3 հաշվով, և կիսաեզրափակչի ելքը կորոշվի պատասխան խաղում:
«Ինտերի» հայ կիսապաշտպանը հանդես եկավ չափազանց պրոֆեսիոնալ, լավագույնն էր եռյակ կիսապաշտպաններից։ Նա շատ օգտակար էր պաշտպանությունում, երբ օգնում էր Դիմարկոյին զսպելու շատ վտանգավոր Լամին Յամալին, ով, թեև մեկ գոլ խփեց, մի քանի դրվագներում Մխիթարյանը շատ վստահ կանգնեցրեց երիտասարդ իսպանացուն:
Երկրորդ խաղակեսում Հենրիխն ավելի ակտիվ էր հարձակման մեջ՝ հիանալի փոխանցում կատարելով Տյուրամին, սակայն ֆրանսիացին չկարողացավ մեկնել դարպասապահի հետ հանդիպման։
Որոշ ժամանակ անց հենց Մխիթարյանը կարող էր դառնալ գոլի հեղինակ, սակայն նրա գոլը չհաշվվեց փոքր օֆսայդի պատճառով։
Մխիթարյանի վիճակագրությունը «Բարսելոնայի» դեմ.
Խաղացված րոպեներ՝ 90+.
xG՝ 0.02.
xA՝ 0.21.
Ճշգրիտ փոխանցումներ՝ 25 (83%).
Բանալի փոխանցումներ՝ 1.
Հարվածներ՝ 1.
Հաղթած մենամարտեր՝ 2 / 6.
Գնդակի կորուստներ՝ 9.
Խախտումներ՝ 2.
Օֆսայդից գոլ՝ 1.
Գնդակի հեռացումներ՝ 4.
Հարվածների արգելափակում՝ 1.
Անցումներ՝ 1.
Խլումներ՝ 2.
SofaScore գնահատական՝ 6.7.
Իտալական մամուլի գնահատականներն ու կարծիքները.
Eurosport (7): Թանկարժեք, քանի որ մշտապես ուժեղացնում է պաշտպանությունը Լամին Յամալ անունով վտանգի դեմ։ Նրա խաղը լի է նվիրվածությամբ ու ուշադրությամբ՝ օգնելով թիմակիցներին։ Բարձր ֆուտբոլային ինտելեկտ։ Շատ բարձր։
Sportface (6.5): Շատ օգտակար է Յամալի դեմ ապահովագրության գործում՝ Դիմարկոյին օգնելու համար։ Վազում է բոլոր 90 րոպեները՝ հիշեցնելով իր լավագույն շրջանը։
Nerazzurrisiamonoi (6.5): Երբեք զուր չի կորցնում գնդակը, խփում է գոլ, որը չի հաշվվում միլիմետրային օֆսայդի պատճառով։
Passioneinter (6.5): «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպանության դեմ ցույց է տալիս իր ամբողջ փորձն ու որակները։ Նաեւ մեծապես օգնում է պաշտպանությունում՝ Բաստոնիին ու Դիմարկոյին (կամ Կառլոս Աուգուստոյին) Յամալին կանգնեցնելու գործում։
Fcinter1908 (7): Անկասկած՝ ամենասառնասիրտ կիսապաշտպանը։ Գտնում է նաև իր գոլը, որը չի հաշվվում սանտիմետրային օֆսայդի պատճառով։ Դադարը օգտակար էր՝ Բարելլան ու Չալհանօղլուն ավելի շատ տուժեցին։ Օգտակար է նաև Յամալին կասեցնելու գործում։
90min (6): Մրցում է մրցակիցների դեմ, որոնք կարող էին նրա որդիները լինել։ Առաջին գոլի ժամանակ հեշտությամբ շրջանցվեց, սակայն հետո լավ աշխատեց՝ մի քանի դրվագներում շտկելով սխալները։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0