SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային և առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ


Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային և առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
Ֆուտբոլ

Նորվեգիայի հավաքականը դարձավ Աշխարհի 2026 թվականի առաջնության գլխավոր սենսացիաներից մեկի հեղինակը։ Թիմը պատմական հաղթանակ տարավ Բրազիլիայի նկատմամբ 1/8 եզրափակչում՝ 2:1 հաշվով, և առաջին անգամ դուրս եկավ մունդիալի քառորդ եզրափակիչ։

Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ Էրլինգ Հոլանդը։ Հարձակվողը դուբլ ձևակերպեց և Նորվեգիային պարգևեց ազգային հավաքականի պատմության ամենահնչեղ հաղթանակներից մեկը։ Միևնույն ժամանակ, նորվեգացիների հաջողությունը միայն հարձակվողի շնորհիվ չէր. թիմը ընդհանուր առմամբ անցկացրեց շատ ուժեղ հանդիպում, իսկ դարպասապահ Օրյան Նյուլանդը մի քանի անգամ փրկեց իր թիմին վճռորոշ դրվագներում։

Բրազիլիան կարողացավ պատասխանել միայն խաղավերջում։ Նեյմարը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը, սակայն այդ գոլը չփրկեց աշխարհի հնգակի չեմպիոններին պարտությունից։ Բրազիլիայի հավաքականի համար սա աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում առաջին պարտությունն է 1990 թվականից ի վեր, երբ թիմը պարտվել էր Արգենտինային։

Եզրափակիչ սուլիչից հետո New York New Jersey Stadium-ում սկսվեցին նորվեգացիների էմոցիոնալ տոնակատարությունները։ Թիմի ավագ Մարտին Էդեգորը Հոլանդին փոխանցեց թմբուկով թիմային վանկարկումը սկսելու իրավունքը․ խորհրդանշական պահ հարձակվողի դուբլից և պատմական հաղթանակից հետո։

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Նորվեգիան կմրցի Մեքսիկա — Անգլիա զույգի հաղթողի հետ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։