Նարեկ Հարությունյանն ավարտեց ելույթները ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-2026-ում․ Հայաստանը նվաճեց մեկ մեդալ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 1-ին հայ ազատ ոճի ըմբիշ Նարեկ Հարությունյանն ավարտեց ելույթները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող 2026 թվականի աշխարհի առաջնությունում՝ չկարողանալով մեդալ նվաճել մինչև 74 կգ քաշային կարգում։
Սփոփիչ գոտեմարտերում Հարությունյանը նախ հաղթանակ տարավ Լեհաստանի ներկայացուցիչ Կամիլ Ռիբիցկու նկատմամբ՝ պահպանելով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունը։
Սակայն հաջորդ գոտեմարտում հայ ըմբիշը 2։15 հաշվով պարտվեց ամերիկացի Ջեյմս Գրինին։ Գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ՝ 5 րոպե 16 վայրկյան անց, մրցակցի տեխնիկական առավելության պատճառով։
Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնությունն ավարտեց մեկ մեդալով։ Թիմի միակ մեդալը նվաճեց Վազգեն Թևանյանը, որը արծաթե մեդալակիր դարձավ մինչև 65 կգ քաշային կարգում։ Եզրափակչում հայ ըմբիշը 1։9 հաշվով պարտվեց ամերիկացի Բո Բասեթին։
Համեմատության համար նշենք, որ 2025 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նույնպես նվաճել էին մեկ մեդալ՝ Արսեն Հարությունյանի բրոնզե պարգևը։