SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ալինա Չարաևան հաղթել է Իտալիայում կայացած WTA 125 մրցաշարում և նոր ռեկորդ կսահմանի վարկանիշային աղյուսակում


Ալինա Չարաևան հաղթել է Իտալիայում կայացած WTA 125 մրցաշարում և նոր ռեկորդ կսահմանի վարկանիշային աղյուսակում
Թենիս

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան դարձել է Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած WTA 125 մրցաշարի հաղթող՝ նվաճելով հերթական տիտղոսն իր կարիերայում։

Նոյեմբերի 1-ին մրցաշարի եզրափակչում աշխարհի վարկանիշային աղյուսակի 100-րդ հորիզոնականը զբաղեցնող 24-ամյա Չարաևան երկու սեթում հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Նոմա Նոհա Ակուգեին (WTA-ի 126-րդ համար)՝ 6:3, 6:4 հաշվով։

Տիտղոսին հասնելու ճանապարհին հայ թենիսիստուհին տարել է հինգ հաղթանակ։ Կիսաեզրափակչում նա առավելության է հասել ֆրանսուհի Էլզա Ժակմոյի նկատմամբ (6:2, 4:6, 6:1), իսկ քառորդ եզրափակչում հաղթել է իսպանուհի Մարինա Բասոլս Ռիբերային (6:4, 6:4)։

Իտալիայում հաջող ելույթի շնորհիվ Չարաևան, ինչպես սպասվում է, կբարձրանա WTA-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակի 82-րդ հորիզոնական՝ սահմանելով անձնական նոր ռեկորդ։ Մինչ այս նրա լավագույն արդյունքը եղել է 97-րդ հորիզոնականը։

Այսպիսով, հայ թենիսիստուհին շարունակում է ամրապնդել իր դիրքերը աշխարհի լավագույն 100 թենիսիստուհիների շարքում և մոտենում է լավագույն 80-ին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։