Վլադիմիր Վարոսյանն առաջինը Հայաստանի մարզիկներից մեկնարկեց Դակարի պատանեկան օլիմպիական խաղերում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 1-ին հայ լողորդ Վլադիմիր Վարոսյանը սկսեց իր ելույթը Սենեգալի մայրաքաղաք Դակարում անցկացվող IV ամառային պատանեկան օլիմպիական խաղերում։
100 մետր բատերֆլայ լողաոճի նախնական փուլում Վարոսյանը գրանցեց 1 րոպե 00,06 վայրկյան արդյունք և երկրորդ նախնական լողահերթի ութ մասնակիցների մեջ զբաղեցրեց վեցերորդ տեղը։
Վարոսյանը դարձավ Հայաստանի հինգ ներկայացուցիչներից առաջինը, որը մեկնարկեց 2026 թվականի պատանեկան օլիմպիական խաղերում։
Հայաստանի հաջորդ ներկայացուցիչը կլինի Մարգարիտա Գևորգյանը, որը նոյեմբերի 4-ին կմրցի 50 մետր ազատ ոճի լողատարածությունում։
Ընդհանուր առմամբ, Դակարի խաղերում Հայաստանը ներկայացնում են հինգ մարզիկներ՝ չորս մարզաձևերում՝ լող, բռնցքամարտ, թաեքվոնդո և աթլետիկա։
Պատանեկան օլիմպիական խաղերն անցկացվում են հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 13-ը։ Պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մրցումներն անցկացվում են Աֆրիկյան մայրցամաքում։