SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նոան» հաղթեց «Սյունիքին» և ամրապնդեց առաջատարի դիրքը Հայաստանի առաջնությունում


«Նոան» հաղթեց «Սյունիքին» և ամրապնդեց առաջատարի դիրքը Հայաստանի առաջնությունում
Ֆուտբոլ

Երևանի «Նոան» Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում 3:1 հաշվով հաղթեց «Սյունիքին» և մեծացրեց առավելությունը մոտակա հետապնդողի նկատմամբ։

Հանդիպման գլխավոր հերոսը սերբ հարձակվող Մարկո Լազետիչն էր, որը դարձավ դուբլի հեղինակ։ Խփած երկու գոլերի շնորհիվ ֆուտբոլիստն իր գոլերի թիվը հասցրեց 9-ի և գլխավորեց Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։

«Նոայի» կազմում ևս մեկ գոլ խփեց Էլդեր Ֆերեյրան՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Պորտուգալացի ֆուտբոլիստն այժմ ունի 8 գոլ և զբաղեցնում է ռմբարկուների ցուցակի երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն իր թիմակցին։

«Սյունիքի» կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Գոդվին Կալուն։

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 31 միավոր և ամրապնդեց առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ երեք միավորի հասցնելով առավելությունը «Փյունիկի» նկատմամբ։

«Սյունիքը» մնաց 8 միավորով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։