Նարե Առաքելյանը՝ ծանրամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ծանրորդ Նարե Առաքելյանը (+69 կգ) Կոսովոյում ընթացող մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։
Պոկում վարժությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը հաջողությամբ կատարեց բոլոր երեք մոտեցումները։ Առաքելյանը նախ բարձրացրեց 90 կգ, այնուհետև հաղթահարեց 95 կգ-ը, իսկ երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահեց 97 կգ։ Այս արդյունքով նա պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը և արժանացավ փոքր ոսկե մեդալի։
Հրում վարժությունում հայ մարզուհին հաջողությամբ բարձրացրեց 110 և 115 կգ։ Այս վարժությունում Առաքելյանը ցույց տվեց երկրորդ արդյունքը։
Երկամարտի հանրագումարում Նարե Առաքելյանը գրանցեց 212 կգ արդյունք և դարձավ մինչև 15 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Հայաստանի պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթները Կոսովոյում անցկացվող Եվրոպայի առաջնությունում։