SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արտյոմ Սիմոնյանը «Ռոտորի» կազմում խփել է իր չորրորդ գոլն այս մրցաշրջանում


Արտյոմ Սիմոնյանը «Ռոտորի» կազմում խփել է իր չորրորդ գոլն այս մրցաշրջանում
Ֆուտբոլ

31-ամյա հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը շարունակում է արդյունավետ ելույթները Վոլգոգրադի «Ռոտորի» կազմում՝ Ռուսաստանի Առաջին լիգայում։

Ուլյանովսկի «Վոլգայի» դեմ խաղում Սիմոնյանը գոլի հեղինակ է դարձել 50-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը՝ 1։1։ Ի վերջո, հանդիպումն ավարտվել է արդյունավետ ոչ-ոքիով՝ 2։2։

Հայ ֆուտբոլիստի համար սա արդեն չորրորդ գոլն էր Ռուսաստանի Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Բացի այդ, Սիմոնյանը 13 խաղում կատարել է երեք գոլային փոխանցում։

Այսպիսով, կիսապաշտպանն անմիջական մասնակցություն է ունեցել իր թիմի յոթ գոլերին՝ ցուցադրելով իր կարիերայի լավագույն արդյունավետության ցուցանիշներից մեկը։

«Վոլգայի» հետ ոչ-ոքիից հետո Վոլգոգրադի «Ռոտորը» Ռուսաստանի Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը։

Արտյոմ Սիմոնյանի գոլի տեսանյութը՝


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։