Էդուարդ Վարդանյանն ACA 211-ում կմենամարտի Ալեքսեյ Շուրկևիչի հետ՝ տիտղոսային մենամարտի ուղեգրի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Էդուարդ Վարդանյանը 2026 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ACA 211 մրցաշարում կհանդիպի Ալեքսեյ Շուրկևիչին։ Ինչպես հայտնել է Lion Heart թիմը, «ԿՍԿ Արենայում» կայանալիք մենամարտը կորոշի կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական գոտու հավակնորդին։
Վարդանյանն ACA-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշում երկրորդն է, իսկ անկախ քաշային կարգից լավագույն մենամարտիկների վարկանիշում (P4P)՝ ութերորդը։ Շուրկևիչը կիսամիջին քաշային կարգում երրորդն է։ Այս քաշային կարգի չեմպիոնական գոտին պատկանում է Ժակշիլիկ Միրզաբեկովին։
Պրոֆեսիոնալ MMA-ում Վարդանյանն ունի 28 հաղթանակ և 4 պարտություն, իսկ Շուրկևիչը՝ 19 հաղթանակ և 6 պարտություն։ Իր վերջին մենամարտում Վարդանյանն ապրիլին ACA 202 մրցաշարում երրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է Ուզաիր Աբդուրակովին։
Արեն Հակոբյանը Կոնդրատևի հետ ռևանշում կպայքարի ACA-ի տիտղոսի համար
ACA 211-ի համագլխավոր մենամարտում Արեն Հակոբյանը թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտու համար կհանդիպի գործող չեմպիոն Անատոլի Կոնդրատևին։ Սա կլինի նրանց երկրորդ հանդիպումը։ 2023 թվականին Հակոբյանը հաղթել է մրցավարների որոշմամբ։ Այդ մենամարտից հետո Կոնդրատևը հինգ անընդմեջ հաղթանակ է տարել և նվաճել չեմպիոնական գոտին։
Երեկոյի գլխավոր մենամարտում Ալեքսանդր Շլեմենկոն և Ռամազան Էմեևը կպայքարեն ACA-ի միջին քաշային կարգի թափուր գոտու համար։