SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնությունում տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնությունում տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ

33-ամյա հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի առաջնության 10-րդ տուրի խաղում, որում Բրատիսլավայի «Սլովանը» ոչ-ոքի՝ 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Սկալիցայի» հետ։

Հանդիպման 60-րդ րոպեին Բարսեղյանը հավասարեցրել է հաշիվը՝ գոլի հեղինակ դառնալով տուգանային հարվածից։ Հայ ֆուտբոլիստը գնդակն ուղարկել է մրցակցի տուգանային հրապարակ, սակայն այն, առանց որևէ մեկին դիպչելու, հայտնվել է դարպասում։

33-ամյա Բարսեղյանի համար այս գոլը երրորդն էր ընթացիկ մրցաշրջանում։

Հայ կիսապաշտպանն անցկացրել է ամբողջ 90 րոպեն և SofaScore-ի վարկածով ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստը՝ ստանալով տպավորիչ 9,2 գնահատականը։

Բացի խփած գոլից, Բարսեղյանն աչքի է ընկել երեք առանցքային փոխանցմամբ և երեք հարվածով՝ դառնալով խաղադաշտի ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկը։

Չնայած հայ ֆուտբոլիստի փայլուն ելույթին՝ «Սլովանը» կրկին միավորներ է կորցրել։ Բրատիսլավայի ակումբը շարունակում է դժվարություններ ունենալ ներքին առաջնությունում և 10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը։

Տիգրան Բարսեղյանի գոլի տեսանյութը՝


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։