Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունն ավարտեց երկու մեդալով․ վերջնական մեդալային հաշվարկը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Խորվաթիայի Պորեչ քաղաքում նոյեմբերի 24-ին ավարտվեց բռնցքամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը նվաճեց երկու բրոնզե մեդալ և ընդհանուր թիմային մեդալային հաշվարկում կիսեց 15-րդ տեղը։
Մրցաշարն անցկացվեց 2026 թվականի նոյեմբերի 16-ից 24-ը՝ European Boxing-ի հովանու ներքո։ Առաջնությանը մասնակցեցին 39 պատվիրակությունների 276 բռնցքամարտիկներ, որոնք պայքարեցին մեդալների 20 հավաքածուի համար՝ 10-ական տղամարդկանց և կանանց մրցումներում։
Հայաստանի հավաքականի կազմում պատվո հարթակ բարձրացան՝
-
Վաղարշակ Քեյան (55 կգ) — բրոնզե մեդալ,
-
Դավիթ Սիմոնյան (90 կգ) — բրոնզե մեդալ։
Քեյանը կիսաեզրափակիչ տանող ճանապարհին հաղթեց շվեդ Ջոշուա Մուինդային և լեհ Նիկոլաս Պավլիկին։ Եզրափակիչ դուրս գալու համար մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցավարների բաժանված որոշմամբ՝ 1:4 հաշվով, զիջեց ուկրաինացի Բոգդան Չելդիկին։
Սիմոնյանը երկու վաղաժամ հաղթանակ տարավ՝ այդ թվում առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով Անգլիան ներկայացնող Եվրոպայի Մ19 չեմպիոն Էմանուել Ադեկալի Կարգբոյին։ Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտվեց ֆրանսիացի բռնցքամարտիկ Ժունիոր Տադային։
Եվս մեկ բրոնզե մեդալ նվաճեց հայկական ծագում ունեցող բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը, որը ներկայացնում է Վրաստանի հավաքականը մինչև 60 կգ քաշային կարգում։
Հայաստանի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ հանդես եկան 9 բռնցքամարտիկներ։
Բռնցքամարտի Եվրոպայի Մ23 առաջնության 2026 թվականի վերջնական մեդալային հաշվարկը
|
Տեղ |
Երկիր |
Ոսկի |
Արծաթ |
Բրոնզ |
Ընդամենը |
|---|---|---|---|---|---|
|
1 |
Լեհաստան |
4 |
2 |
2 |
8 |
|
2 |
Թուրքիա |
2 |
6 |
3 |
11 |
|
3 |
Ուկրաինա |
2 |
4 |
4 |
10 |
|
4 |
Ֆրանսիա |
2 |
2 |
1 |
5 |
|
5 |
Գերմանիա |
2 |
1 |
1 |
4 |
|
6 |
Ադրբեջան |
2 |
0 |
2 |
4 |
|
7 |
Անգլիա |
1 |
1 |
1 |
3 |
|
7 |
Իտալիա |
1 |
1 |
1 |
3 |
|
9 |
Նորվեգիա |
1 |
1 |
0 |
2 |
|
10 |
Իռլանդիա |
1 |
0 |
8 |
9 |
|
11 |
Չեխիա |
1 |
0 |
3 |
4 |
|
12 |
Ռումինիա |
1 |
0 |
0 |
1 |
|
13 |
Վրաստան |
0 |
1 |
2 |
3 |
|
14 |
Հունգարիա |
0 |
1 |
1 |
2 |
|
15 |
Հայաստան |
0 |
0 |
2 |
2 |
|
15 |
Ֆինլանդիա |
0 |
0 |
2 |
2 |
|
17 |
Ավստրիա |
0 |
0 |
1 |
1 |
|
17 |
Բուլղարիա |
0 |
0 |
1 |
1 |
|
17 |
Հունաստան |
0 |
0 |
1 |
1 |
|
17 |
Իսրայել |
0 |
0 |
1 |
1 |
|
17 |
Սլովակիա |
0 |
0 |
1 |
1 |
|
17 |
Շվեդիա |
0 |
0 |
1 |
1 |
|
Ընդամենը |
20 |
20 |
39 |
79 |
Ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնության մեդալներ նվաճեցին 22 երկրների ներկայացուցիչներ։