SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Բանդիկյանի ԲԿՄԱ-ն Ռուսաստանի գավաթում հաղթեց Հովհաննիսյանի «Ակրոնին»


Բանդիկյանի ԲԿՄԱ-ն Ռուսաստանի գավաթում հաղթեց Հովհաննիսյանի «Ակրոնին»
Ֆուտբոլ

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Տոլյատիի «Ակրոնին»։

Հանդիպման միակ գոլը 68-րդ րոպեին խփեց Իվան Օբլյակովը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներն էլ խաղադաշտ դուրս եկան իրենց թիմերի մեկնարկային կազմերում և անցկացրին ամբողջ հանդիպումը։

Կառլեն Հովհաննիսյանը «Ակրոնի» կազմում հանդես եկավ հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսկ Արտյոմ Բանդիկյանը ԲԿՄԱ-ի կազմում խաղաց պաշտպանության աջ եզրում՝ լատերալի դիրքում։ ԲԿՄԱ-ի պաշտպանը նաև դեղին քարտ ստացավ։

Այսպիսով, Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստների դիմակայությունն ավարտվեց Բանդիկյանի թիմի հաղթանակով։

Ռուսաստանի գավաթ։ Խմբային փուլ։ 6-րդ տուր

«Ակրոն» – ԲԿՄԱ – 0:1 (0:0)

Գոլ՝ Օբլյակով, 68 (11 մ)։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։