SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Բարսեղյանի «Սլովանը» Չեմպիոնների լիգայում կրեց հինգերորդ անընդմեջ պարտությունը


Բարսեղյանի «Սլովանը» Չեմպիոնների լիգայում կրեց հինգերորդ անընդմեջ պարտությունը
Ֆուտբոլ

Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, հինգերորդ անընդմեջ պարտությունը կրեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի ընդհանուր փուլում։

Հինգերորդ տուրի հանդիպմանը սլովակյան ակումբը 0:2 հաշվով պարտվեց իսպանական «Բետիսին»։ Երկու գոլերի հեղինակ դարձավ կոլումբիացի հարձակվող Կուչո Էրնանդեսը, որը նախկինում Լուկաս Սելարայանի հետ հանդես է եկել ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կազմում։

Տիգրան Բարսեղյանը խաղադաշտ դուրս եկավ «Սլովանի» մեկնարկային կազմում և անցկացրեց 85 րոպե։ Հայ ֆուտբոլիստը կատարեց մեկ հարված, մեկ առանցքային փոխանցում և մեկ ընդհատում։ Հանդիպման արդյունքներով SofaScore վիճակագրական հարթակը նրա խաղը գնահատեց 6,2 միավոր։

Տիգրան Բարսեղյանի վիճակագրությունը «Բետիսի» դեմ խաղում

  • Խաղաժամանակ՝ 85 րոպե,

  • Հարվածներ՝ 1 (xG՝ 0,02),

  • Առանցքային փոխանցումներ՝ 1 (xA՝ 0,07),

  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 13 (81%),

  • Գնդակի կորուստներ՝ 13,

  • Ընդհատումներ՝ 1,

  • Հաղթած մենապայքարներ՝ 0՝ 4-ից,

  • Կանոնների խախտումներ՝ 1,

  • SofaScore-ի գնահատականը՝ 6,2։

Հինգ տուրից հետո «Սլովանը» մնում է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի միակ թիմը, որը չի վաստակել որևէ միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին՝ 36-րդ տեղը։

Մինչև ընդհանուր փուլի ավարտը սլովակյան ակումբը ևս երեք հանդիպում կանցկացնի։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։