SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նաիր Տիկնիզյանը հաջող նորամուտ նշեց Հունաստանի առաջնությունում


Նաիր Տիկնիզյանը հաջող նորամուտ նշեց Հունաստանի առաջնությունում
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Հունաստանի առաջնությունում անցկացրեց իր առաջին հանդիպումը «Օլիմպիակոսի» կազմում։ Առաջին տուրի՝ «Ատրոմիտոսի» դեմ հանդիպումն ավարտվեց Պիրեյի ակումբի՝ 1:0 հաշվով հաղթանակով։

Տիկնիզյանը փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին և զբաղեցրեց իր համար սովորական ձախ պաշտպանի դիրքը։ Հայ ֆուտբոլիստը նկատելիորեն ակտիվացրեց խաղն իր եզրում՝ պարբերաբար միանալով գրոհներին։

Հանդիպման արդյունքներով SofaScore-ը Տիկնիզյանի խաղը գնահատեց 7,1 միավորով։ Ձախ պաշտպանի դիրքում նրա մրցակից Բրունո Օնիեմաեչին, որը հանդիպումը սկսել էր մեկնարկային կազմում, ստացել է 6,7 գնահատական։

Տիկնիզյանի վիճակագրությունը հանդիպման ընթացքում․

  • Սրող փոխանցումներ՝ 1,
  • Ստեղծած գոլային պահեր՝ 1,
  • Փոխանցումներ եզրից՝ 3-ից 1-ը ճշգրիտ,
  • Գնդակի կորուստներ՝ 5,
  • Գնդակի հեռացումներ՝ 1,
  • Գնդակի վերադարձներ՝ 2,
  • Մենապայքարներ՝ 4-ից 2-ը հաղթած,
  • Խախտումներ՝ 1։

Տիկնիզյանի խաղադաշտ դուրս գալը դրական արձագանքներ ստացավ նաև Հունաստանում։ Արդեն առաջին հպումով նա Ժելսոն Մարտինշին դուրս բերեց տուգանային հրապարակ, որից հետո պորտուգալացու փոխանցումը հանգեցրեց անկյունայինի։

Ավելի ուշ Տիկնիզյանը ակտիվ մասնակցություն ունեցավ «Օլիմպիակոսի» ևս մեկ վտանգավոր գրոհին։ Նաիրն ու Ռոկան կոմբինացիա խաղարկեցին ձախ եզրում, որին հաջորդած փոխանցումից հետո Այուբ Էլ Քաաբին հարվածեց դարպասին, սակայն դարպասապահը փրկեց «Ատրոմիտոսին»։

Հույն մեկնաբանները հատկապես ընդգծել են հայ պաշտպանի հարձակողական խաղաոճը․

«Նաիր Տիկնիզյանը իսկական թարմ շունչ դարձավ․ նա անընդհատ միանում է գրոհներին և գործում է շատ ագրեսիվ։ Բացի այդ, նա արագ է։ Նա շատ օգտակար կլինի ձախ եզրում։ Հարձակողական ոճով եզրային պաշտպանի առկայությունն իսկապես շատ բան է փոխում»։

«Օլիմպիակոսը» հաղթանակի հասավ Դավիդ Կարմուի՝ 82-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Դրանից երկու րոպե առաջ Էլ Քաաբին չէր կարողացել իրացնել 11-մետրանոցը։

Հիշեցնենք, որ Տիկնիզյանը «Օլիմպիակոս» է տեղափոխվել «Ցրվենա Զվեզդայից»՝ 5 միլիոն եվրոյի դիմաց։

Հայ ֆուտբոլիստը խաղում էր 71 համարի մարզաշապիկով, որի հետևի հատվածում գրված էր «Tiki»։

Nair Tiknizyan


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։