Հայաստանի հավաքականի կազմը՝ Սկոպյեում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության համար, որը կկայանա Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցաշարին կմասնակցի ամբողջական կազմով՝ 20 մարզիկով․ 10 ըմբիշ հանդես կգա ազատ ոճում, ևս 10-ը՝ հունահռոմեական ըմբշամարտում։ Բացի այդ, Հայաստանը ներկայացված կլինի նաև մեկ մարզուհով կանանց ըմբշամարտում։
Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ հանդես կգա ԱՄՆ-ից հայազգի ըմբիշ Սերինե Դիանա Քրեյնը։ Նա Հայաստանը կներկայացնի կանանց ըմբշամարտի մինչև 50 կգ քաշային կարգում։ Սերինեն հայտնի է Կալիֆոռնիայի նահանգի ըմբշամարտի առաջնությունում իր ելույթներով, ինչպես նաև բրազիլական ջիու-ջիթսուի միջազգային մրցաշարերում տարած հաղթանակներով։
Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի Մ20 առաջնությունում
Ազատ ոճի ըմբշամարտ
57 կգ․ Սաշա Պետրոսյան
61 կգ․ Գագիկ Ղազարյան
65 կգ․ Արեն Հայրապետյան
70 կգ․ Դավիթ Դավթյան
74 կգ․ Վլադիմիր Ազարյան
79 կգ․ Նարեկ Նիկողոսյան
86 կգ․ Ռազմիկ Եփրեմյան
92 կգ․ Նարեկ Իկիլիկյան
97 կգ․ Հակոբ Հակոբյան
125 կգ․ Հենրիկ Հայկյան
Այլ երկրների կազմում հանդես եկող հայեր․ Ռուբեն Թանգամյան՝ 61 կգ, Վրաստան, Հայկ Ղազարյան՝ 70 կգ, Հունաստան, Դանիել Սիմոնյան՝ 79 կգ, Իսրայել։
Հունահռոմեական ըմբշամարտ
55 կգ․ Էդգար Պետրոսյան
60 կգ․ Մարատ Աճեմյան
63 կգ․ Ալեքս Մարգարյան
67 կգ․ Յուրիկ Մխիթարյան
72 կգ․ Նարեկ Գրիգորյան
77 կգ․ Սամվել Տերտերյան
82 կգ․ Վահե Հովհաննիսյան
87 կգ․ Յուրիկ Պետրոսյան
97 կգ․ Էրիկ Տեր-Մաթևոսյան
130 կգ․ Լյովա Շուխյան
Այլ երկրների կազմում հանդես եկող հայեր․ Հայկ Սարգսյան՝ 82 կգ, Ֆրանսիա, Արման Մկրտչյան՝ 97 կգ, Վրաստան։
Կանանց ըմբշամարտ
50 կգ․ Սերինե Դիանա Քրեյն
Այլ երկրների կազմում հանդես եկող հայուհիներ․ Մարգարիտա Սալնազարյան՝ 65 կգ, Ռուսաստան, Մարյանա Մուրադյան՝ 68 կգ, Բելառուս։
Նախորդ տարվա Եվրոպայի Մ20 առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց չորրորդ տեղը՝ նվաճելով երկու մեդալ՝ ոսկի և բրոնզ։ Չեմպիոն դարձավ Սարգիս Բեգոյանը մինչև 61 կգ քաշային կարգում, որը այս տարի արդեն չի մասնակցի մրցաշարին։ Բրոնզե մեդալ նվաճեց Ռազմիկ Եփրեմյանը մինչև 86 կգ քաշային կարգում․ նա այս տարի կրկին ընդգրկվել է Հայաստանի հավաքականի կազմում։
Հունահռոմեական ըմբշամարտում Հայաստանը նախորդ տարի նույնպես նվաճեց երկու մեդալ՝ արծաթ և բրոնզ, ինչպես նաև թիմային հաշվարկում զբաղեցրեց հինգերորդ տեղը։ Գասպար Տերտերյանը դարձավ արծաթե մեդալակիր մինչև 72 կգ քաշային կարգում, իսկ նրա եղբայր Սամվել Տերտերյանը բրոնզ նվաճեց մինչև 77 կգ քաշային կարգում։ Այս տարի եղբայրներից Եվրոպայի Մ20 առաջնությունում հանդես կգա միայն Սամվելը, քանի որ Գասպարն արդեն ընդգրկված է Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում։
Կանանց ըմբշամարտում նախորդ տարվա մրցաշարում Հայաստանը ներկայացված չէր։