SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Պարմայի» դեմ «Ինտերի» չեմպիոնական խաղում


Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Պարմայի» դեմ «Ինտերի» չեմպիոնական խաղում
Ֆուտբոլ 💬 Comment

Միլանի «Ինտերը» ժամկետից շուտ դարձավ Իտալիայի չեմպիոն՝ Ա Սերիայի 35-րդ տուրի խաղում 2:0 հաշվով հաղթելով «Պարմային»։

Հանդիպման հերոսներից մեկը դարձավ Հենրիխ Մխիթարյանը։ Հայ կիսապաշտպանը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին՝ Պյոտր Զելինսկու փոխարեն, իսկ արդեն 80-րդ րոպեին խփեց թիմի երկրորդ գոլը։ Լաուտարո Մարտինեսի փոխանցումից հետո Մխիթարյանը հայտնվեց դարպասի դիմաց և մոտ տարածությունից ձախ ոտքով դիպուկ հարված կատարեց։ Սա Մխիթարյանի երրորդ գոլն է մրցաշրջանում։

Խաղի հաշիվը բացվեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում․ 45+1-րդ րոպեին աչքի ընկավ Մարկուս Թյուրամը, որին գոլային փոխանցում կատարեց Զելինսկին։

«Պարմայի» նկատմամբ հաղթանակը «Ինտերին» թույլ տվեց վաստակել 82 միավոր և ձևակերպել չեմպիոնությունը մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ։ Միլանյան թիմի առավելությունը երկրորդ տեղում ընթացող «Նապոլիի» նկատմամբ կազմում է 12 միավոր։

«Ինտերի» համար սա Իտալիայի չեմպիոնի 21-րդ տիտղոսն է ակումբի պատմության մեջ։ Մխիթարյանը կարիերայում երկրորդ անգամ դարձավ Ա Սերիայի չեմպիոն միլանյան թիմի կազմում։

SofaScore-ի վարկածով՝ Հենրիխի խաղը գնահատվել է 7,4 միավորով։

Ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» առաջնության 35 խաղում տարել է 26 հաղթանակ և ունի մրցաշարի լավագույն հարձակումը։ Վերջնական սուլիչից հետո «Սան Սիրոյում» սկսվեցին չեմպիոնական տոնակատարությունները, որոնք այնուհետև շարունակվեցին քաղաքում։

Քրիստիան Կիվուի թիմին առջևում սպասում է ևս մեկ կարևոր հանդիպում՝ Իտալիայի գավաթի եզրափակիչը «Լացիոյի» դեմ, որը կկայանա մայիսի 13-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։