Մարկ Գևորգյանը խաղաց «Հոլշտայն Քիլի» դեմ Գերմանիայի գավաթում և ստացավ լավագույն գնահատականներից մեկը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ պաշտպան Մարկ Գևորգյանը մասնակցել է Գերմանիայի գավաթի 1/32 եզրափակչի հանդիպմանը, որում «Մյունխեն 1860»-ը մրցել է «Հոլշտայն Քիլի» դեմ։
21-ամյա աջ պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 65-րդ րոպեին։ Նրա թիմը պարտվել է 0:2 հաշվով և ավարտել ելույթները մրցաշարում։
Չնայած պարտությանը՝ Գևորգյանն իրեն լավ է դրսևորել խաղադաշտում անցկացրած ժամանակահատվածում և ստացել «Մյունխեն 1860»-ի ֆուտբոլիստների շրջանում լավագույն գնահատականներից մեկը՝ 6,9 SofaScore-ից։
Հայ ֆուտբոլիստը կատարել է 5 խլում, ինչպես նաև հաղթել է 7 մենապայքարներից 6-ում։
Ռեգիոնալ լիգայում Գևորգյանն առայժմ քիչ խաղաժամանակ է ստանում․ չորս հանդիպումներում նա ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացրել է ընդամենը 15 րոպե։ Միևնույն ժամանակ պաշտպանը հասցրել է արդյունավետ գործողությամբ աչքի ընկնել Բավարիայի լիգայի գավաթում։ Մրցաշարի երկրորդ փուլում Մարկը գոլային փոխանցում է կատարել, իսկ «Մյունխեն 1860»-ը հաղթել է 5:1 հաշվով։