SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Լեխիան» մոտ 1 մլն եվրո կվճարի Արթուր Սերոբյանի համար․ ֆուտբոլիստը թիմին կմիանա փետրվարին


«Լեխիան» մոտ 1 մլն եվրո կվճարի Արթուր Սերոբյանի համար․ ֆուտբոլիստը թիմին կմիանա փետրվարին
Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիան» և լեհական «Լեխիա Գդանսկը» համաձայնության են հասել Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանի տրանսֆերի շուրջ։

Առկա տեղեկությունների համաձայն՝ գործարքի արժեքը կկազմի մոտ 1 միլիոն եվրո։ Լեհական ակումբն արդեն ձեռք է բերել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, սակայն կողմերը պայմանավորվել են, որ Սերոբյանը մինչև 2027 թվականի հունվարի վերջը կշարունակի հանդես գալ «Արարատ-Արմենիայի» կազմում։

Այսպիսով, հայ ֆուտբոլիստը պաշտոնապես «Լեխիային» կմիանա 2027 թվականի փետրվարի 1-ին։

Նախորդ մրցաշրջանում Սերոբյանը «Արարատ-Արմենիայի» կազմում դարձավ Հայաստանի չեմպիոն, իսկ մրցաշրջանի արդյունքներով ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

2026/27 մրցաշրջանում Արթուրն արդեն հասցրել է անցկացնել 8 հանդիպում եվրագավաթներում և 5 հանդիպում Հայաստանի առաջնությունում։ Նրա հաշվին կա մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում։

Սերոբյանի գնահատված շուկայական արժեքը կազմում է 500 հազար եվրո, մինչդեռ լեհական ակումբ տեղափոխության գումարը, առկա տեղեկությունների համաձայն, մոտ երկու անգամ ավելի բարձր է։

23 տարեկանում վինգերն արդեն անցկացրել է 28 հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ։

Սերոբյանի համար սա արտերկրում հանդես գալու առաջին փորձը չի լինի։ Նախկինում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել մոլդովական «Շերիֆում» և պորտուգալական «Կասա Պիայում»։

Նշենք, որ վերջերս «Լեխիա Գդանսկ» է տեղափոխվել նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ վինգեր՝ Նարեկ Հովհաննիսյանը։ Այսպիսով, 2027 թվականի փետրվարից լեհական ակումբի կազմում հանդես կգան միանգամից երկու հայ ֆուտբոլիստներ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։