Գուստավո Սանգարեն հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի հավաքական՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ հանդիպումների համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն հերթական անգամ հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքական։
Աֆրիկյան ընտրանին հունիսի սկզբին կանցկացնի երկու ընկերական հանդիպում։ Հունիսի 5-ին Բուրկինա Ֆասոյի հավաքականը Վոլգոգրադում կմրցի Ռուսաստանի հավաքականի հետ, իսկ հունիսի 9-ին Մինսկում կհանդիպի Բելառուսի ընտրանուն։
Սանգարեի համար սա հերթական հրավերն է երկրի գլխավոր թիմ։ Այս պահին «Նոայի» կիսապաշտպանը Բուրկինա Ֆասոյի հավաքականի կազմում անցկացրել է 39 հանդիպում և շարունակում է մնալ թիմի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը կարևոր դեր է խաղացել հայկական ակումբի կազմում։ Բոլոր մրցաշարերում Սանգարեն մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0